Monday, September 21, 2015

Մենք Սեբաստացի ենք և մեզ համար, անհաղթարելի ոչինչ չկա


Ողջույն,ընթերցող։ Կայքի առաջին էջից և ֆեյսբուքում հեղեղված նկարներից կկռահեք, որ ես էլ իմ հաղթահարած բարձունքի մասին եմ ուզում պատմել։Այս տարի սովորում եմ ավագ դպրոցի 9-րդ նախապատրաստական դասարանում, ընտրել եմ Էկո ակումբը։


Ասում ես Էկո ակումբ և մեկ վարկյանում սկսում եմ ժպտալ, ծիծաղել, հիշել։ Սկսում ես հիշել նոր ընկերներիս հետ անցկացրած ամեն մի վարկյանը։Ինչպես կարող եմ ինձ զգալ, երբ ակումբում միակ աղջիկն եմ և իմ կողքին կանգնած են ուժեղ ու լավ տղաներ, էլ չասեմ, որ կա ընկեր Մարթան։ Հաղթահարելու էինք Արեգունու լեռների Կարկտասար գագաթը։ Այս գագաթի մասին առաջին անգամ էինք լսում ու հետաքրքիր էր, թե ուր է տանում մեզ ճանապարհը։ Հարց ու փորձ անելով, քարտեզով փնտրելով,ընկեր Մարթայի ու վարորդի իմացածով՝ տեղ հասանք։ Մեր առջև գեղեցիկ տեսարան բացվեց՝ Սևանա լճի եզերքով վեր խոյացող մի հսկա լեռնաշղթա։ Գագաթ ոչ բոլորը հասան, քանի որ շոգ էր, լանջերը թեք էին, խոտեր, փշեր, որ շարունակ խոչընդոտում էին։ Ես այն հպարտներից եմ, ով հաղթահարեց այդ դժվարությունները ու տղաների հետ լեռան բարձունքում ծածանեց հայոց դրոշը։ Գագաթից նույնպես երևում էր Սևանա հրաշագեղ լիճը։Մեկս մյուսին օգնելով՝ հաղթահարեցինք անհաղթահարելին, չէ որ մենք Սեբաստացի ենք և մեզ համար, անհաղթարելի ոչինչ չկա։ Ավելի դժվար էր հաղթահարել վայրէջքը՝ ամեն պահի կարող էիր սայթաքել և գլորվել ներքև։ Մենք, իրար ձեռք մեկնելով,սղալով,վազելով, հասանք ստորոտ։ Մեր առջև դրված նպատակն իրականացված է։ Առջևում լողն էր Սևանա լճում։ Սեպտեմբերի համար եղանակն այնքան լավն էր, այնքան մեղմ, որ լճափին ժամանակն աննկատ անցավ՝ լող, խաղ, զրույցներ։Անմոռանալի ժամեր անցկացնելուց հետո արդեն Երևանում ենք՝ հարազատ քաղաք, հարազատ տներ։Օրը ստացված էր։ 
Մինչ նոր ԷկոՃամփորդաԳրառումներ)))



Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Լուսինե Ալեքսանյանի
























1 comment:

  1. Լուսս արդեն պատկերացրի ինչ լավ ա անցել :)

    ReplyDelete