Sunday, September 27, 2015

Սեբաստացի եմ, ճամփորդ եմ

 Իմ  Սեբաստացիական  ողջ կյանքում շատ-շատ եմ ճամփորդել։ Եղել եմ ամենատարբեր վայրերում, տեսել իմ երկրի ամենագեղեցիկ ու ամենայուրօրինակ վայերը,հաղթահարել բլուրներ ու գագաթներ, լողացել գետում ու լճում: 

Ճամփորդի  անբաժան ընկերն է ֆոտոխցիկը, որը ճանապարհի ամեն մի մասնիկը դարձնում է հիշարժան: Երբ թերթում ես լուսանկարները տպավորություններն ու զգացողությունները կրկնվում են, երբ դիտում ես տեսանգրությունները վերապրում ես ամեն մի պահը: Այ այդպիսի զգացողություններ եմ ապրում ես հենց հիմա: Փորձում էի երեկվա ճամփորդությունից գրառումներ կատարել բլոգումս, բայց ոչինչ չէր գալիս մտքիս ու սկսեցի թերթել նկարներս: Չեք հավատա, բայց լսում եմ Թռչկանի շաչյունը,տեսնում եմ քարերի միջից գահավիժող ջրի հսկա զանգվածը, որ ցատկում է դեմքիս, մարմնիս, բայց միևնույնն է շարունակում եմ բարձրանալ քարերի, գետի սառը ջրի միջով, որ հասնեմ վեր, որ զմայլվեմ ջրվեժի ողջ հմայքով:  
Գիտե՞ք ամենահետաքրքիրը որն էր, որ Թռչկանը կարծես թաքնված լիներ լեռների ու ձորերի մեջ, քանի որ ինչքան գնում էինք, չէինք հասնում, նույնիսկ հույսներս կտրել էինք, որ ջրվեժը կա  Բայց, կար, ու հավատացնում եմ, որ արժեր բաց թողնել այն կարևոր դասընթացները, որին մասնակցելու էի, այդ թաքնված գեղեցկուհուն տեսնելու համար:
Համարում եմ, որ այս ճամփորդությունը նույնպես ստացված է: Կհարցնեք, իսկ ի՞նչ սովորեցիր:Սիրով պատասխանեմ:
• Իմացա, որ Թռչկանի ջրվեժը 2011թվականից համարվում է ՀՀ հատուկ պահպանվող տարածք:
• Գտնվում էի Հայաստանի երկու մարզեր սահմանում՝ Շիրակ և Լոռի
• Գիտեի, որ աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է, իմացա, որ Հայաստանի ամենաբարձր և ջրառատ ջրվեժը Թռչկանն է
• Իմացա, որ գյումրեցիները շատ հյուրասեր մարդիկ են,քանի որ ճաշակեցինք նրանց սեղանի բարիքներից
Այսքանը: Մինչ նոր ԷկոՃամփորդաԳռարում ։))


Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Լուսինե Ալեքսանյանի























No comments:

Post a Comment