Thursday, October 15, 2015

Երկու Էկրան

Այս կյանքում կա երկու տարիք:
Տարիք, որը դու անցկացնում ես կատագերգությամբ, և տարիք, որը դու անցկացնում ես դրամայով: Առաջիը կատագերգությունն է, իսկ դրանից հետո գալիս է դրամայի ժամանակը: Մեր կյանքը ֆիլմ է, գիրք է՝ նայած ով որն է նախընտրում: Եվ այն, մեր մեծ երկու էկրաններին, միայն մենք ենք դիտում: Դիտում ենք ու ծիծաղում, լաց լինում, հուզվում:
Ամիսներ, տարիներ անց մենք նորից վերանայում, վերընթերցում ենք մեր ապրած ֆիլմը, գիրքը, լաց ենք լինում այն ժամանակ, երբ ֆիլմի, գրքի մեջ ծիծաղում ենք և հակառակը՝ ծիծաղում, երբ լաց ենք լինում: Սակայն, դրանք միայն պատմություններ են և լիարժեք են լինում, երբ այլևս դադարում ենք ապրել նրանում:
Ամեն մի կյանք գրված է մի յուրահատուկ սցենարով, իսկ դերակատարները ընտրված են ըստ սցենարի և ըստ մարդկային տեսակների: Բայց այդ դերասանները ծափահարություններ չեն ստանում, այլ՝ ժպիտներ, ցավ, արցունքներ, կորուստներ, ձեռքբերումներ, վերելքներ և վայրէջքներ: Նրանք ամեն մի ժպիտից, ցավից, վայրէջքից, վերելքից, կորուստից և ձեռքբերումից ոչ միայն շատ բան են սովորում, այլ նաև ուժեղ են դառնում, որը, կարծում եմ, ամենակարևոր հատկությունն է մարդու մեջ:
Լինել ուժեղ միշտ և ամեն տեղ՝ թե կյանքի սկզբում, թե ընթացքում և, թե վերջում:

No comments:

Post a Comment