Monday, August 15, 2016

Կրթահամալիրյան

Հաճախ ինձ հարցնում են, թե արդյո՞ք լավն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Եվ ես սկսում եմ մանրամասն պատմել հենց մեր ավագ դպրոցի մասին: Ավագ դպրոցի սովորողները արդեն ձևավորվել են, հասունացել, դարձել գիտակցող մարդիկ: Բայց նրանք միանգամից այդպես չդարձան. մեր ուսուցիչներ հենց առաջին դասարանից սկսել են աշխատել նրանց հետ այդ ուղությամբ: Ոչ մի դպրոց սովորողին չի տալիս այն կրթությունը, որով նա կարող է ընդունվել բուհ, եթե իհարկե այդ սովորողը ինքնուրույն չաշխատի և ջանքեր չգործադրի: Կոնկրետ մեր կրթահամալիրը՝ զարգացնում է սովորողի մտածելու ունակությունը, մեծացնում է նրա երևակայությունը և տալիս ազատություն: Այստեղ ազատությունը այն չէ, որ սովորողն ինչ ուզի, այն էլ անի, այլ՝ նա ազատ է իր ընտրության հարցում, կարող է առաջարկներ անել, կիսվել իր նոր մտքերով,  և դրանք երբեք անպատասխան չեն մնա: Մենք՝ սեբաստացիներս, ստեղծագործում ենք ոչ միայն գրելով, այլև՝ նկարելով, երգելով, պարելով, բեմադրություններ անելով, մոդելավորելով, մաթեմատիկական, հայոց լեզվի, անգլերենի, ռուսերենի, տարբեր-տարբեր առարկաների ֆլեշմոբեր անելով:
Ամեն բան և ամեն մարդ, ունի իր թերություններն ու առավելությունները: Թերությունները չէին նկատվի, եթե չլինեին առավելությունները, և առավելություններն այնքան անհամ կլինեին, եթե չլինեին թերությունները:

___________________________________________________

Էլ ո՞րտեղ քեզ անօդաչու թռչող սարքով կնկարեն......
Հ.գ. շնորհակալություն Գնել Հարությունյանին:









Մեր Տիարը...












Քաղաքաշինության նախարարը կրթահամալիրում











Կրթահամալիր այցելում են տարատեսակ մասնագիտությունների վարպետներ և տալիս մեզ վարպետության դասեր, իսկ ես այդ դասերից երբեք չեմ բացակայում:












Չկա էնպիսի մի վայր, որտեղ մենք եղած չլինենք..(Կառավարության շենքի դիմաց՝ Կառավարության շենքում)











Սելֆի հայտնի վայրում՝ ԱԺ-ում














Սա նկարների  նվազագույն քանակն էր, որ կապված է կրթահամալիրի հետ:
Ի դեպ, ապագա մասնագիտությունս այնպիսին է, որ կրթահամալիրը տալիս է փորձ և օգնում վարպետանալ այդ աշխատանքում:

Սիրով՝ Լուսինե Ալեքսանյան

No comments:

Post a Comment