Thursday, May 18, 2017

Համո Սահյան

Առաջադրանքներ

1.Բանաստեղծությունները կարդալուց հետո համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Համո Սահյանի մասին:
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (յան) համատեղումով։
2.Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ: 
Սահյանը բանաստեղծության մեջ հիշում է անցյալը, թե ինչպես էր ընթանում իրենց երեկոյան ընթրիքը: Պատմում էր ամեն մի դրվագը` գեղեցիկ բառերով, գեղեցիկ և հուզիչ շարադրանքով: Այդ բանաստեղծությունը կարդալիս, հասկանում եմ, որ այլևս չկան և չեն կարող լինել էդպիսի ահեր, էդպիսի երեկոներ, որը զգացնել է տալիս` կարոտ և թախիծ:
3.Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
Օրը մթնեց, ժամն է արդեն 
Իրիկնահացի, 
Տխրությունս կամաց-կամաց 
Փոխվում է լացի:
 Այս տողերը բանաստեղծությունն ավելի են ընդգծում իրենց հուզականությամբ, ինչպես նաև տալիս են հանգ:

4.Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:
Քանի որ մեր ընտանիքը մեծ է, և ընտանիքում գերակշռում են երեխաները, այդպիսով մեզ մոտ ընդունված է նախաճաշել, ճաշել և ընթրել բոլորով: 
5.Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը:
Սահյանի բանաստեղծություններում, ինչքանով նկատել եմ, գերակշռում են մակդիրները:

No comments:

Post a Comment