Tuesday, May 23, 2017

Հին հայկական ավանդական հարսանիքներ

Հին ավանդական հայկական հարսանիքները լինում էին աշնանը և գարնանը, քանի որ հայերը եղել են հողագործներ, իսկ աշխատանքն ավարտվում էր այդ ժամանակ:
Ըստ ավնադույթի, եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի` մամեների միջոցով լուր էին ուղղարկում տվյալ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխլան: Հետաքրքիր է նաև այն, որ  երբ խնամախոսության ժամանակ, եթե տղայի կողմը ջուր էր ուզում և այն բերում էր աղջիկը, ապա համաձայն են: Եթե տղայի բերած միրգն էին կտրատում և
հյուրասիրում, ապա դա նույնպես համաձայնության նշան էր: Իսկ որոշ վայրերում բացասական պատասխան տալու համար ձմերուկ էին հյուրասիրում: Այժմ  հիմականում խնամախոսության գնում են  արդեն երկու կողմերի համաձայնությամբիհարկե պատշաճ նվեներով, խմիչքով»:
Ըստ ազգագրագետի՝ 
Ինչպես նաև կար Սպիտակ հարսանիք հասկացությունը, որը ըստ ազգագրագետի ձևավորվել է Եվրոպայում 19-րդ դարում, Հայաստան է եկել Ռուսաստանից խորհրդային ժամանակներում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նմանատիպ հարսանիքների հիմնական բաղադրիչը սպիտակ հարսանեկան զգեստն է։ և հենց այդ ժամանակ է փոխվել հարսանեկան արարողության կազմակերպման համակարգը։
Օրինակ` ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։ Հարսը խնջույքին «իրավունք» է ստացել մասնակցելու միայն խորհրդային շրջանում»։ նաև բավականին հին ծեսերից է ցլի զոհաբերությունը, որն այժմ շատ հազվադեպ է։ Այդ արարողությունն այսօր կարելի է տեսնել միայն որոշ հայկական գյուղերում։
Հին ժամանակներից պահպանվել է նաև այն արարողակարգը, երբ տղայի տանը դռան շեմին տղայի մայրը նորապսակների ուսին գցում է լավաշ, տալիս մեղր, սական ի տարբերություն ներկայիս նախկինում հարսին մեղրը հրամցնում էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»: Մեղրը խորհրդանշում է կյանքի քաղցրությունը: Կոտրում են նաև ափսեներ, որպեսզի խափանվի չարը:
Ունենք նաև ծիսակարգ, որը վերցրել ենք օտարերկրացիներից. օրինակ ծաղիկ գցելը:
Տարածված է նաև աղջիկ փախցնելը (երբ համաձայն է աղջիկը, բայց դեմ են ծնողները): ՈՒսումնասիրողներն այն եզրահանգմանն են եկել, որ ամուսնության երկու եղանակներն էլ պատմական նույն ժամանակաշրջանում են առաջացել, պարզապես, եթե առաջինը դիտվել է որպես իրավական կառույց, երկրորդը՝ աղջիկ փախցնելը, համարվել է անօրինական, և դրանով խախտվել են ընդունված սովո-րույթները: Հայերի մոտ աղջիկ փախցնելու դեպքեր գրանցվել են անցյալում, և այդ երևույթը գոյություն է ունեցել դեռևս 19-20-րդ դդ. և ավելի ուշ: Այսօր էլ մեր իրականությունում ամուսնությունները լինում են ինչպես փոխհամաձայնեցմամբ, այնպես էլ աղջիկ փախցնելով:

No comments:

Post a Comment