Saturday, July 1, 2017

Իմ ընտանեկան ամառ 2017-ը. #1

Ամառը ամենալավ շրջանն է ճամփորդելու, նոր բաներ տեսնելու ու բացահայտումներ անելու համար։
Մի պահ ինձ թվում էր՝ 2017-ի իմ ամառը  անցնելու է միապաղաղ շոգի մեջ, առանց բացահայտումների, բայց դա միայն թվում էր։ Այս դեպքում իրականությունը ավելի հաճելի ու ցանկալի է, քան իմ բոլոր պատկերացումները, ի վերջո ես հասկացել եմ, որ իմ երևակայությունը ինչքան էլ գեղեցիկ ու աննկարագրելի լինի, միևնույն է, իրականությունը հաղթում է բոլոր երազանքներին, և լինում ավելի չքնաղ ու անհավատալի (ինձ մոտ միշտ էդպես է, և ես անչափ շնորհակալ եմ)։
Հանգստանալ կարելի է ամեն օր, և ամենուր, իսկ հանգստանալ ընտանիքի հետ, նշանակում է կտրված լինել ամենից, և բոլորից՝ լինել միայն ինքնդ քո և ընտանիքիդ անդամների հետ միասին։ Իսկ մեր Դիլիջանյան այս հանգիստը ուներ իր ուրույն նպատակը՝ նշել եղբորս՝ Ռոբի, առաջին տարեդարձը, այնպես խորհրդավոր ու հետաքրքիր, ինչպես որ նրա լույս աշխարհ գալն էր։
Դիլիջանը Ղարաբաղից հետո, իմ ամենասիրելի վայրն է Հայաստանում։ Այն միշտ առանձնացել է իր բնության բազմազանությամբ, իր եղանակով և իր խաղաղեցնող մաքուր օդով։ Իսկ «Դիլիջան» ռեզորթն իր հերթին տրամադրեց բոլոր հարմարությունները մեր բազմանդամ ընտանիքի հանգիստն ավելի հաճելի անցկացնելու համար։ Օրերը էնպես թռան, որ մեզ թվում էր, թե ընդամենը 2 օր է անցել, մինչ դեռ դա 5-րդ՝ վերջին օրն էր։ Անմոռանալի օրերն իրենց մեջ պարունակում էին՝ արկածներ, հետաքրքրություն, շփում բնության հետ, ծիծաղ առաջեցնող վեճեր քույրերի միջև և այլն։
Լինելով կրթահամալիրի տարածքից հեռու՝ միևնույն է հեռու չէինք կրթահամալիրից։ Այնտեղ էլ մեր սեբաստացի ընտանիքով հանդես եկանք «Բարձունքի հաղթահարում» նախագծով։ Հաղթահարեցինք հյուրանոցի հետևում գտնվող բարձունքը, որը իջեցնում է «Կազաչու» ձոր։ Ի դեպ մողեսներն այնքան շատ էին և այնքան հաճախ էին հանդիպում, որ բոլորին իրենց անուններով ճանաչում էի, դե իհարկե իրենք էլ ինձ։ Մեր ընտանեկան հանգսիտն ու ընտանիքը էսպիսին էր. ամեն պահին երջանկություն պատճառող Ռոբ Ալեքսանյանը, ամեն պահը անմահացնող Լուսինե Ալեքսանյանը, ամեն պահի ուրախություն՝ Անի Ալեքսանյանը, և ամեն պահը ստեղծողները և պարգևողները՝ Նելլի Մեդոյանը, Արտակ Ալեքսանյանը։

















Այսքանով իմ ամառ 2017-ը չի ավարտվում, դեռ սպասվում են շատ անակնկալ ճամփորդություններ, այնպես որ հետևեք իմ անակնկալ գրերին։ Կհանդիպենք շատ շուտով։

Ձեր Սեբաստացի՝ ԼուսինեԱլեքս։

No comments:

Post a Comment