Tuesday, November 28, 2017

Ֆաշիզմ

Ֆաշիզմը  1919թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինին ղեկավարությամբ։ Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ 

Բառը ծագում է իտալերեն ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որակվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.
Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության:}}
Ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։ Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933-ին հաստատում է.

Ֆաշիզմը կարելի է բաժանել 5 փուլերի
1. Հրապարակախոաներ, մարդիկ, ովքեր մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։
2. Երկրորդ փուլում՝ առաջին փուլի շարժումները կարևորություն են ստանում և խոշոր արդյունաբերողների աչքին սկսում են համարվել միակ ուժը, որը կարող է կարգ հաստատել կոմունիստական գործունեությանը։
3. Երրորդ փուլում ֆաշիզմը հրաժարվում է սոցիալական պահանջներից և սկսում է հանդես գալ հօգուտ լիբերալիզմի։ 
4. Չորրորդ փուլում  ֆաշիստական իշխանությունը համախմբվում է։ 
5. Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։

No comments:

Post a Comment