Monday, March 5, 2018

Քերականական աշխատանք

Դասարանում կատարված աշխատանքը. 
Դասավանդող՝  Սոֆյա Այվազյան
...............................................................................

1.Գրիր մեկ բառով:


Ճահիճներով պատված-Ճահճապատ
Նոր տնկած-նորատունկ
Մանրէներ ծնող-մանրէածին
Մվեր տվող-նվիրատու
Մորը սիրող-մայրասեր
Նուրբ հնչող-նրբահունչ
Մարդկանց ատող-մարդատյաց
Շահույթ բերող-շահութաբեր
Մաքուր գրած - մաքրագիր
Շեկ վարսերով-շիկահեր
Միայնակ կյանք վարող-մենակյաց
Շատ շնորհներ ունեցող -շնորհալի
Մեգով պատված -միգապատ
Ինչքից զուրկ-ընչազուրկ

2. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը՝ անգլիացի պետական գործիչ, ծովագնաց, նա Անգլիայում առաջին ծխողն էր, ով Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը։
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին, որն էլ ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է, ապա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով, որ իր տերն այրվում է, քանի որ ծուխ է դուրս գալիս նրա քթից և բերանից, և հետո շտապ մի դույլ ջուր բերեց, տիրոջ վրա լցրեց, իսկ տերը չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

3.Կետադրի՛ր նախադասությունները:
-Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
-Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
-Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
-Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր, կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
-Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
-Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4. Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
-Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
-Սիրահարված եմ ձեր երկրին:
-Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
-Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
-Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
-Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
-Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
-Քույրս երրորդ դասարանում է:
-Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
-Շատ լավ է տիրապետում անգլերենին:
-Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
-Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
__________________________________________________________

No comments:

Post a Comment