Tuesday, March 13, 2018

Արմեն Մարտիրոսյանը կրթահամալիրում

Մենք դպրոցներում սովորում ենք առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն, ռուսերեն և այլն, բայց չենք սովորում, թե ինչպես ապրենք։ Իհարկե կրթահամալիրը առանձնանում է նման դպրոցներից, և այդ հենց այսպիսի հանդիպումների, մեր ուսուցիչների և դասն այլընտրանքային անցկացնելու շնորհիվ է։ 

Այսօր՝ մարտի 13-ին, Հասարակագիտական ստուգատեսի երկրորդ օրը, Ավագ դպրոցի ընթերցասրահում կայացավ հրաատարակիչ և հասարակական գործիչ, «Անտարես» մեդիահոլդինգի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ ուսումնական հանդիպումը։ 
Հանդիպումը սկսեցինք գործարարության մասին խոսելով, սակայն պարոն Մարտիրոսյանը բոլորիս հարց ուղեց. «Մեզնից ո՞վ է ամենահամարձակ աղջիկը և ո՞վ՝ ամենահամարձակ տղան»։ Կարծում եմ, որ համաձակ սովորողներ շատ ունենք, որոնցից թերևս ի դերև ելան երկուսը՝ Արմինե Գևորգյանը և Միքայել Կամենդատյանը։ Թե որն է համարձակների և ոչ համարձակների տարբերությունը, իմ կարծիքը մնում անփոփոխ։ Չէ՞ որ համարձակ են կոչվում նրանք, ովքեր պատրաստ են անել այն, ինչը մյուսները վախենում են անելուց, այսինքն՝ ինչպես պարոն Մարտիրոսյանը նշեց՝ կա վախ դեպի անհայտը։ Իսկ համարձակորեն անել ինչ-որ բան, այն էլ՝ չիմանալով արդյունքի մասին, հեշտ չէ։ 
Պարոն Մարտիրոսյանի կողմից հնչեց նաև այսպիսի հարց. «Կաշխատե՞նք որպես վաճառող՝ լավ վարձատրության դեպքում»։ Սովորողներից շատերն ասացին՝ այո, իսկ շատերը պարզապես լռեցին։ Գիտեք՝ այնպես չէ, որ այդ աշխատանքը դյուրին է. չէ՞ որ հիմա վաճառողներից պահանջում են, որպեսզի նրանք տիրապետեն մի քանի լեզուների, լինեն կրթված և գրագետ։ Կարծում եմ, որ ամեն աշխատանք, ամեն մասնագիտություն ունի իր մակարդակի աստիճանները, իսկ աստիճանների վերև և ներքև լինելը ամբողջովին մեզնից է կախված։ Չէ՞ որ մենք ենք անում այդ աշխատանքը, մեր կատարելուց է կախված նրա մակարդակով լինելը։ Հենց գիրք վաճառելը՝ խրթին է։ Պետք է տվյալ գիրքը կարդացած-հասկացած լինես, որ կարողանաս վաճառել հաճախորդին, ինչպես նաև կարողանաս խոսելու ոճ ունենալ՝ գնորդին գրավելու համար։
Հանդիպում-քննարկումն այնքան հետաքրքիր էր, որ չզգացինք, թե ինչպես անցավ երկու դասաժամ։ Քննարկում էինք, ապա դադար առնում՝ պարոն Մարտիրոսյանի անեկդոտները լսելով տվյալ թեմայի շուրջ։ 
Արմեն Մարտիրոսյանի հետ խոսելու ու քննարկելու դեռ այնքան բան մնաց, որ խոստացավ նորից համենալ կրթահամալիր։ Այնպես որ շնորհակալություն կրթահամալիր ևս մեկ անգամ հյուրընկալելու և ուսուցողական հանդիպում-քննարկում անցկացնելու համար։

Լսեք ռադիոնյութը և դիտեք ֆեյսբուքյան ուղիղ միացումները:

No comments:

Post a Comment