Monday, March 5, 2018

Հասարակության քաղաքական համակարգը

Համակարգը իրենից ներկայացնում է ամբողջություն, որը պարունակում է տարրեր և նրանց միջև փոխհարաբերություններ (կարող են լինել ներդաշնակ և կոնֆլիկտային): Համակարգը փոխհարաբերության մեջ է նաև արտաքին միջավայրի հետ (ըստ այդմ լինում է բաց և փակ):



  • Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ կապերը հանդիսանում են կենսագործունեության ձև ու պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլև ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել և սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի ծնունդ չհանդիսացող տարրեր:
  • Փակ է այն համակարգը, որը շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային — ֆունկցիոնալ ամբողջականությունը:

Ըստ Բերտալանֆիի` համակարգի փոխգործակցությունը միջավայրի ետ որոշում է, թե արդյոք համակարգը փակ է, թե բաց: Բաց համակարգը իր միջավայրի հետ տարբեր փոխգործակցության կամ փոխանակման մեջ է, իսկ փակը` ոչ: Ըստ նրա փակ համակարգերը բաց համակարգերի մասնավոր դեպքեր են: Նրանց հարաբերությունների տրամաբանությունը չի կարող տրվել ուղղագիծ անտագոնիզմով (հուն. antagonistes — վեճ, պայքար): Փակ համակարգը հայտնվում է բաց համակարգին բնութագրական հատուկ կարգավիճակում (եթե միջավայրի հետ ընդհանրապես կապ չկա, այսինքն իդեալական փակ համակարգը է, ապա դադարում է իր գոյությունը որպես համակարգ, քանի որ նրանում անհայտանում է միջավայրը):

Ցանկացած բաց համակարգ զարգացման ընթացքում կարող է փակ դառնալ, իր փոխգործակցությունը միջավայրի հետ իջեցնել նվազագույնի: Իսկ ցանկացած փակ համակարգ վաղ թե ուշ պետք է բաց դառնա, քանի որ նրա պոնտենցիայի(հնարավորությունների) մեջ անկասկած ներառված է բաց լինելը: Խնդիրը այն է, թե ինչպես ազատել այդ պոտենցիան:

Եթե փակ համակարգերը բաց համակարգերի մասնավոր կամ անգամ անոմալ դեպքեր են, ապա ճիշտ այն հարցը, թե երբ և ինչ պայմաններում կարող են բաց համակարգերը փակ դառնալ: Պատասխանը պարզ է. միջավայրի հետ իդեալական հավասարակշռության հաստատման ժամանակ: Այդ ժամանակ համակարգի դինամիկան զրոյական է դառնում և հաստատվում են նրա ստատիստիկ պարամետրերը: [1:108] Այլ խոսքերով համակարգի բնորոշիչ բնութագիրները հաստատվում են մեկ անգամ և ընդմիշտ այն բանի հաստատուն ապահովմամբ, որ միջավայրի կողմից ոչ մի ազդեցություն չի կարող դրանք ապակայունացնել:

Ընդհանուր տեսքով համակարգը այնպիսի տարրերի համադրում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր վիճակների անցել: Եթե նման փոփոխություններ առկա են, ապա համակարգի բաղադրամասերը համարվում են փոփոխական: Նման լայն մեկնաբանությունը լրացրել են Է.Խալլը և Ռ.Ֆագենը. «Համակարգը օբյեկտների և այդ օբյեկտների ու դրանց առանձին կողմերի հարաբերության ամբողջություն է»: Դրանով իսկ ավելացնում են ևս մեկ պայման. այն է` համակարգի մասերը կապված են իրարու, իսկ որոշները կարող են համատեղ փոխել իրենց հատկանիշները (դա կոչվում է կովարիացիա):

Քաղաքական համակարգի հիմնական ֆունկցիոնալ բլոկները և դրանց տարրերը գոյություն չունեն իրարից առանձին-առանձին, իրականում մշտական փոխգործակցության մեջ են: Համակարգի բոլոր կառուցվածքային տարրերը մեկ ամբողջության մեջ միավորող գործոն հանդես է գալիս ակտորների քաղաքական հարաբերությունը հասարակական իշխանության առումով: Քաղաքական փոխգործակցության մեկ վեկտորը հղված է հասարակության մեջ գործող ինստիտուտների և առակա սոցիալական կարգի պարզեցմանը, իսկ մյուսը կարող է քայքայիչ լինել առկա քաղաքական համակարգի համար, արտահայտել այն ուժերի շահերը, որոնք ձգտումն են փոփոխել կամ անգամ վերացնել այն:

Աղբյուրը՝ --1--

No comments:

Post a Comment