Monday, May 14, 2018

«Հասարակություն»

Մխիթար Սեբասատացի կրթահամալիրը՝ որպես կյանքի դպրոց, չի կարող առանձնանալ խնդիրներից, իրողություններից, երևույթներից։ Կրթահամալիրի շահառու սովորողները կազմակերպելու են հանդիպում-քննարկումներ, հաղորդումներ, որոնց շրջանակներում քննարկելու են հասարակության խոցելի թեմաները։ Հնարավորության դեպքում կունենանք շաբաթական մեկ թողարկում։ Մասնակիցների թիվը անսահմանափակ է, տարիքային ցենզը՝ ավագ դպրոցի սովորողներ։ Նախագիծը նպատակ ունի քննարկման միջոցով վերլուծել և ընկալել հասարակության մեջ տիրող խնդիրները, որոնք ազդում են մարդու կրթական զարգացվածության և կրթական աստիճանի վրա, ունեն իրենց մեջ խնդիրներ սոցիոնորմատիվ մշակութային և ընկալումների ասպեկտում։ Նպատակ ունենք պարզաբանելու, լուծում տալու սովորողների, ուսուցիչների կարծիքը լսելով, հակասելով, բանավիճելով, համաձայնվելով և քննարկման ենթարկելով։ 

No comments:

Post a Comment