Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Գեղարվեստի ուսումնական կենտրոնում կայացավ «Ներգրավվածություն» աշնանային ցուցահանդեսը, որին մասնակից էի նաև ես։
Ուղիղ 13։00-ին սովորողները, ուսուցիչները հավաքվել էին նկարաշատ պատերի մոտ։
Ինչպես ասացի՝ ես նույնպես մասնակցում էի և ցուցադրում իմ 8 նկարները, որոնք նկարել էի այս երեք ամիսների ընթացքում։ Այսօրը ինձ անչափ ոգևորեց. ես նոր մտքերով շտապում եմ հայտարարել, որ այս ուս. տարվա ավարտին կներկայանամ իմ անհատական ցուցահանդեսով, արդեն լրիվ այլ միջավայրում, ամբողջովին նոր և մշակված նկարներով։
Շնորհակալ եմ բոլորին այսօրվա դրական և ոգևորող խոսքերի համար, քանի որ դրանք մեծ ուժ են տալիս առաջ գնալու և ստեղծագործելու։
No comments:
Post a Comment