Thursday, December 7, 2017

Թագուհին և Անգլիան

Անգլիայի թագուհին՝ Էլիզաբեթ Երկրորդը, բազմիցս ապացուցել է, որ իր պարտքը երկրի նկատմամբ առաջին տեղում է։ Ընտանիքը, ամուսինը, երեխաները և թոռները անցնում են երկրորդ պլան, երբ խոսքը վերաբերում է պարտքի կատարմանը։

Բուքինգհեմյան պալատում առավոտը սկսվում է մոտ ժամը 6-ից։ Սպասուհիներից մեկը թագուհուն բերում է թեյ արծաթյա սկուտեղով։ Եվ միակ խոսքերը, որ նա արտասանում է՝ «Բարի առավոտ, տիկին»։ Դնելով սկուտեղը սեղանին՝ սպասուհին կարող է ավելացնել ևս մի քանի բառ եղանակի մասին։ Այնուհետև թագուհին միացնում է ռադիոն. նա լսում է «Բի-Բի-Սի»-ի առավոտյան ծրագիրը՝ «Այսօր»-ը։

Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ծնվել է ապրիլի 21-ին, 1926թ-ին։ 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին և պետության գլուխն է։ Ինչպես նաև՝ անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։

Նա ընդամենը տասներեք տարեկան էր, երբ հանդիպեց իր արքայազնին և սիրահարվեց առաջին հայացքից։ Նա իրոք արքայազն էր, սակայն, այդ անունն այն էր, ինչ ուներ։ Նա չուներ ո՛չ փող, ո՛չ ընտանիք, ո՛չ տուն և ո՛չ էլ հայրենիք։ Նրա ամբողջ ունեցվածքը տեղավորվում էր փոքրիկ տուփի մեջ։ Լավ է, որ նրան համապատասխանում էր սպիտակ ծովային համազգեստը, որովհետև քաղաքային հագուստ նա պարզապես չուներ։ Էլիզաբեթն առաջինը սեր խոստովանեց Ֆիլիպին։ Ֆիլիպը եղավ նրա առաջին և միակ սիրելի տղամարդը։ Ծնողները չէին ընդունում նրանց հարաբերությունները և մինչև վերջ դեմ էին նրանց ամուսնությանը։ Հայրը բարկացած կրկնում էր՝ «ավելի լավ է Ֆիլիպը չմտածի այդ մասին. նրանք երկուսն էլ չափազանց երիտասարդ են»։ Ոչ միայն թագավորը, այլև ամբողջ արիստոկրատ խավը դեմ էր այդ ամուսնությանը։ Բրիտանացիները չէին կարողանում պատկերացնել, որ Էլիզաբեթը կարող է ամուսնանալ մի հույն արքայազնի հետ։ Նրանք Ֆիլիպին անգլիացի չէին համարում, թեպետ նրա երակներում հոսում էր թագուհի Վիկտորիայի արյունը։ Այդուհանդերձ նրանք ամուսնացան։ Սակայն թագուհին չգիտեր, թե ինչպիսին է ծովային համազգեստով երիտասարդը, ով երեկոները անցկացնում է ակումբներում և իր ճերմակ հագուստով գերում օրիորդների սրտերը։ Չնայած իր հաճույքներին՝ նա հասկանում էր, որ բոլոր հայացքները սևեռված են իր վրա, և նա իհարկե չափազանց զգույշ էր։ Թագավոր Գևորգը կազմակերպում էր պարահանդեսներ, որոնց հրավիրված չէր Ֆիլիպը։ Հայրն այդ անում էր, մտածելով,որ կարող է դուստրը տարվի մեկ ուրիշով։ Սակայն ի հակադրություն Ֆիլիպին՝ Էլիզաբեթը հավատարիմ էր և միայն մտածում էր Ֆիլիպի մասին։ Էլիզաբեթը մինչև ականջների ծայրը սիրահարված էր իր «Արքայազն Վիկինգին», ինչպես նա էր անվանում Ֆիլիպին։ Ֆիլիպը հասկանում էր, որ Էլիզաբեթը ամենանախանձելի հարսնացուն էր ամբողջ արևմտյան աշխարհում, այդիսկ պատճառով նա հրաժարվեց իր հունական կոչումից, լքեց հունական երկեղեցուն, որտեղ մկրտված էր, և միացավ անգլիական եկեղեցուն։
Թագավոր Գևորգը համբուրեց Էլիզաբեթի երկու այտերը, և արցունքները աչքերին՝ օրհնեց նրան։ Էլիզաբեթը ամուսնացավ իր երազանքների տղամարդու հետ, այն տղամարդու, ում ձգտում էր ամբողջ սրտով, այն տղամարդու, ում ներում է ամեն ինչ։ Նրանց հարսանիքը եղավ համեմատաբար համեստ, քանի որ երկիրը դեռ ուշքի չէր եկել պատերազմից հետո։ Վարչապետը՝ Քեյնընդ Էդլին, հրաժարվեց այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ տոնելու ճոխությունը, երբ կարտոֆիլը վաճառվում է կտրոնով»։ Էլիզաբեթը երդվեց հնազանդվել իր ամուսնուն։ Նա գիտակցաբար արտասանեց այդ խոսքերը, որպեսզի ապացուցի Ֆիլիպին, որ նա կլինի լավ կին, չնայած՝ կարող է դառնալ թագուհի։ Եվ հենց այդպես էլ եղավ՝ նա դարձավ թագուհի։ Սակայն նա չդրժեց իր խոստումը. երբ Ֆիլիպն ինչ-որ բան էր ասում, նա լուռ կատարում էր, հնազանդվում, և դրանով Ֆիլիպը հպարտանում էր, որ կարողանում է ազդել թագուհու վրա, սակայն կառավարման հարցում դա ամենևին այդպես չէր։
Էլիզաբեթն արդեն կես դարից ավել է, ինչ թագուհի է։ Ամուսնությունը թագուհու հետ Ֆիլիպին չդարձրեց թագավորության համար կարևոր անդամ։ Բրիտանական կառավարության համար Ֆիլիպն պարզապես գոյություն չունի, նա միայն թագուհու ամուսինն է։ Սակայն թագուհին հռչակեց նրան բրիտանացի արքայազն, բայց նա երբեք չի դառնա թագավոր, և իր ողջ կյանքում նա կլինի երկրորդական տեղում՝ կնոջ հետևում։
Թագադրումից հետո Էլիզաբեթը փոխվեց. նա սկսեց ընդունել իր կյանքը, ինչպես ծառայություն երկրին, նա նույնիսկ առանձնացավ ամուսնուց՝ քնելով տարբեր սենյակներում, տարբեր անկողիններում. նա եկավ այն եզրակացության, որ ծնելով երկու ժառանգներ, արդեն կատարել է իր պարտքը Աստծու և Բրիտանիայի առաջ, և այսպիսով պետք է կատարի իր պարտքը գահին, այլ ոչ թե անկողնում։ Այդ ամենն իր համար այնքան էլ հեշտ չէր, նա չէր կողմնորոշվում՝ ծառայել հայրենիքին, թե այնպես անել, որ ընտանիքը երջանիկ լինի։ Այդ հեռվացումը Ֆիլիպի համար մեծ հարված էր, և նա ցանկացավ խոսել թագուհու հետ, և որպես պատասխան թագուհին ասաց, որ իր կյանքը փոխվել է թագադրումից հետո և իր կարևորագույն պարտքը հայրենիքի և Աստծու առաջ է, այլ ոչ թե ամուսնու։ Երբեմն նա հանդարտվում է, որի արդյունքում ծնվեցին մյուս երկու երեխաները։
Էլիզաբեթը չունի բնակարան, նա ունի միայն պալատներ և ամրոցներ, նա կտրված է իրական կյանքից և սովորական մարդկանցից։ Նա դպրոց չի հաճախել, երբեք ոչինչ չի գնել, չի կանգնել հերթում, չի նստել մարդկանցով լի ավտբուսները և չունի չնչին պատկերացում, թե ինչպես են ապրում իր քաղաքացիները։ Նա երբեք չի աշխատել, չի լվացել սպասքը, չի պատրաստել ճաշ և չի մաքրել փոշին։ Նա երբևիցե չի պատրաստել իր համար թեյ, նա չգիտի փողի արժեքը։ Ծնված օրվանից նա շրջապատված է սպասավորներով, ովքեր հոգ են տանում ամենի համար։
Էլիզաբեթը տեսել էր, թե ինչպիսի լուրջությամբ է հայրը  մոտենում իր աշխատանքին, որը չէր ուզում, տեսել էր, թե ինչպիսի պատասխանատվությամբ է դա անում։
Էլիզաբեթի մեջ միշտ եղել է ինչ-որ արտասովոր բան։ Իր լրջությունը, ճշտապահությունը, ջանասիրությունը։ Յոթամյա աղջնակը շատ կարգապահ էր. նա չէր թափում խաղալիքները, հավաքում էր իր հագուստը, նրբորեն դասավորում էր գրքերը։ Հոր թագադրումից հետո փոքր քույրը՝ Մարգարեթը, հարցրեց Էլիզաբեթին.
-Սա նշանակում է, որ դու հետո դառնալո՞ւ ես թագուհի։
-Այո։ Մի օր,-պատասխանեց Էլիզաբեթը։
-Խեղճ Էլիզաբեթ,-ցավակցեց նրան քույրը։

Երբ սկսվեց պատերազմը, թագավորական աղջիկներին ցանկացան ուղարկել հեռու Լոնդոնից։ Բայց թագավորն ու թագուհին սխալ համարեցին թողնել երկիրը ծանր օրերին։Երբ Էլիզաբեթի 18 տարեկանը բոլորեց, նրան ընդունեցին երթուղային ծառայության մեջ։ Նա սովորեց վարել երեք տոննա բեռնատար։ Հենց այդ տարիներին նա հանդիպեց իր սիրուն՝ Ֆիլիպին, որին վեց տարիների ընթացքում տեսել էր ընդամենը մի քանի անգամ, սակայն անընդհատ նամակներ էր գրում նրան։ Իսկ այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ֆիլիպն ու Էլիզաբեթը նշում են իրենց պլատինե հարսանիքը՝ 70-ամյակը։

2017 թվականի ամռանը՝ օգոստոսի 14-ին, շատ պատահական ես հայտնվեցի Բուքինգհեմյան պալատում։ Այդ օրը պալատի դրոշը բարձրացված էր, սակայն թագուհին պալատում չէր, իսկ պալատի շուրջբոլորը անթիվ քանակով հավաքված էին մարդիկ։
Այդ օրը շատ երկար էի շրջագայելու Լոնդոնով մեկ և ստիպված ուտելու բան էի վերցրել ինձ հետ։ Պայուսակիս մեջ կար ջեմ, հաց և բնականաբար դանակ։ Անցնելով անվտանգության սարքերի միջով՝ նրանք գտան դանակը։ Զարմացած նայեցին և հարցրին, թե ինչի համար է։ Շատ լուրջ դեմքով պատասխանեցի, որ այն բերել եմ ջեմի համար, և նույնիսկ ցույց տվեցի ջեմն ու հացը։ Հավատալով՝ ասացին, որ դանակը դնեմ պայուսակիս մեջ՝ իրերի տակ։ Դա անելուց հետո նրանք կողպեցին պայուսակս կարմիր բռնակով, որը հանել չկարողացա, և այն մնաց հուշ մինչ օրս։ Պալատում քայլելու և դիտելու համար նրանք տվեցին ինձ ականջակալներ, որը պատմում էր տվյալ սենյակի պատմությունը և այդպես բոլոր սենյակների մասին։ Թե ինչպիսին էր պալատը, և ինչ կար այնտեղ՝ չեմ պատմի, քանի որ այն պետք է տեսնել, զգալ ու վայելել։ Ամենավերջին սենյակը, որով դուրս ես գալիս հետին բակ, խոնարհվելու սենյակն է։ Այդ պահին ես լիովին միայնակ էի, կողքիս ոչ ոք չկար, և զգալով ինձ իրական արքայադուստր՝ թագավորական զգեստով և սանրվածքով, խոնարհվեցի և գլուխ տվեցի։
Անգլիան, իր թագավորությունը, իր քաղաքները, փողոցները, տները և շատ-շատ այլ բաներ ամբողջովին մոգական են, հետաքրքիր, անսահման գաղտնիքներով և խորությամբ լի։

















Թագուհու մասին տեղեկությունները ռուսերենից հայերեն թարգմանեց Լուսինե Ալեքսանյանը։
Հղում - 1

No comments:

Post a Comment