Monday, October 30, 2017

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար. Օր առաջին

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբարի առաջին օրը մեկնարկեց միասնական պարուսուցմամբ:
Սովորողներ և դասավանդողներ պարում էին միասին, սովորելով «Ֆնջան», «Պուդուդի ջամբարամի» և «Նարե»-ի առաջին մասը: Հարգելի Սաշան կարծես գոհ էր այսօրվա պարուսուցումից: Այնուհետև դասավանդողները մասնակցեցին Ավագ դպրոցի ենթակայքին վերաբերող սեմինարին: Սեմինարի նպատակն էր՝ դասավանդողներին սովորեցնել wordpress պլատֆորմի վրա ստեղծված կայքերի սպասարկման տարրական հմտություններին, որը թույլ կտա ավելի գրագետ սպասարկել ենթակայքերը, նյութերը տեղադրել կայքերի հնարավորությունների մաքսիմալ կիրառմամբ: Դասավանդողների մոտ առաջացան բազմաթիվ հարցեր, որոնց Նվարդ Սարգսյանը տվեց սպառիչ պատասխաններ: Ավագ դպրոցի «Մուտք կրթահամալիր ճամբար»-ը նախագծով՝ սովորողները Կարինե Մացակյանի ղեկավարությամբ զբաղված են մարմարյա սրահի ձևավորմամբ: Միևնույն ժամանակ մի խումբ սովորողներ և դասավանդողներ զբաղված էին վարդերի պուրակի աշխատանքով:





No comments:

Post a Comment