«Ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ կարող ենք անել։ Մենք կարող ենք կռվել»,-Ն.Բ.։
Զրոյից մինչև հերոս և նորից ետ՝ զրո։
Զրոյից մինչև հերոս և նորից ետ՝ զրո։
Ֆրանսիացիների կայսր, Հռենոսյան միության պրոտեկտոր, Իտալիայի թագավոր, Շվեյցարիայի Համադաշնության մեդիատոր, Իտալիայի նախագահ, Ֆրանսիայի առաջին հանրապետության առաջին կոնսուլ, Փարիզի ռազմական դպրոցն ավարտած, մասնագիտությամբ քաղաքական գործիչ, պետական գործիչ, սպա և զինծառայող, կաթոլիկություն և Դեիզմ դավանանքների կրող, ծնված օգոստոսի 15-ին, 1769թ և մահացած մայիսի 5-ին, 1821թ, թաղված Հաշմանդամների տանը, ամուսին և հայր՝ Նապոլեոն Բոնապարտ: Սխալ կլինի ասել, որ նա քնկոտ էր, բայց Նապոլեոնն իր կյանքի ամենաորոշիչ պահերին քնում էր վայրկենական, կարծես
անջատվում էր։ Կռվի ամենաթեժ պահին նա այնքան խորն էր քնել, որ հազիվ էին
կարողացել արթնացնել։
Նապոլեոնը գրել է ռոմանտիկ նովել։
«Ես ուզում եմ, որ գոնե օրը մեկ անգամ գրես ինձ։ Երկու անգամն ավելի լավ կլինի»,-գրում էր Նապոլեոնը Ժոզեֆինային։
Նապոլեոնը ավելի շատ իտալացի էր, քան ֆրանսիացի։ Նրա ընտանիքը
սերում էր Կորսիկայի կղզուց, որը իշխում էր Իտալիան, մինչև չգրավվեց
Ֆրանսիայի կողմից 1769թ.-ին՝ Նապոլեոնի ծննդյան տարում։ Նապոլեոնին
ընկերներն ու հարազատները անվանում էին Նաբու Լեո։ Նրա՝ Մուհամմեդի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատ էր, քան Քրիստոսի:
Քչերը գիտեն, որ Նապոլեոնը Իտալիայի ընթացիկ դրոշի ստեղծողն է։ 1805 թ.-ին
նա իրեն հռչակեց սահմանների տեր և պաշտոնապեա հաստատեց դրոշը կանաչ, սպիտակ
և կարմիր գույներով։ Նապոլեոնը գրել է ռոմանտիկ նովել։
Երկու տող նովելից.
-Մենք տարբեր ենք,-ասաց կինը Նապոլեոնին:
-Ես այլևս չեմ փորձի համբուրել քեզ կրկին,-պատասխանեց նա:
Թվում
է՝ Նապոլեոնի կյանքում իրար էին հաջորդում չհաջողված հարաբերությունները։
Սակայն հարաբերություններից յուրաքանչյուրը հագեցած էր սիրային նամակներով։
«Ես ուզում եմ, որ գոնե օրը մեկ անգամ գրես ինձ։ Երկու անգամն ավելի լավ կլինի»,-գրում էր Նապոլեոնը Ժոզեֆինային։
Ժոզեֆինան իր ժամանակ ուներ երկու թեկանծու, սակայն նա հանդիպեց Նապոլեոնին և դարձավ նրա կինը։
Նապոլեոնը պատերազմում էր և կնոջը թողել էր միայնակ, որը դրդեց Ժոզեֆինային սկսել հարաբերություններ ֆրանսիացի զինվորականի հետ։ Նրա դավաճանության մասին բամաբասանքը տարածվեց և վերջապես հասավ ամուսնուն։
-Տղամարդը, ում ես սիրում եմ, այստեղ է,-ասաց Ժոզեֆինան Նապոլեոնին։
-Տղամարդը, ում ես սիրում եմ, այստեղ է,-ասաց Ժոզեֆինան Նապոլեոնին։
Երևի լսած կլինեք, որ Նապոլեոնը մահացու վախեցել է կատուներից։ Իրականում այդպես չէ։ Դա Նապոլեոնի զարմիկ՝ Նապոլեոն 3-րդն է տառապել ախուրոֆոբիայով։
Ինչպես մյուսները, այնպես էլ Նապոլեոնը հավատում էր այն բանին, որ սև կատուները բերում են անհաջողություն։ Ավելին՝ իր վտարման ժամանակ Սուրբ Ելենա կղզում նա իր հետ վերցրեց մի կատվի՝ Բեն անունով։ Նրանք երկար ժամանակ էին անցկացնում միասին։ Այդպես նա դարձավ իսկական կատվամոլ։
Եվ, ի վերջո, եթե Նապոլեոնը շարունակեր ապրել մինչև մեր ժամանակներ, ապա նա շոկի մեջ կընկներ՝ իմանալով, որ նա կոնյակ է, կամ էլ՝ թխվածք։
No comments:
Post a Comment