Ընկերոջ, ընկերների և ընկերության մասին թերևս կան շատ ասացվածքներ, աֆորիզմներ, ասույթներ, գիտական տեսություններ, փորձարկումներ և այլն։ Իսկ ի՞նչ եք հասկանում դուք «ընկեր» և «ընկերություն» ասելիս, ո՞րն է ձեր տեսությունը։
«Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է»։ Կարծում եմ՝ այս ասացվածքը հայտնի է բոլորին սոցցանցերից, որն օգտագործում են ընկերոջ հետ լուսանկար հրապարակելիս։ Ես բացարձակապես չեմ կիսում հեղինակի՝ Գրաֆի կարծիքը։ Մենք բոլորս էլ մեր հոգու խորքում շատ լավ մարդիկ ենք՝ բարի, ընկերասեր, սակայն մենք ամբողջովին հավատարիմ չենք կարող լինել, այն էլ՝ ամեն պահի։ Մենք կարող ենք ի սրտե ուրախանալ մեր ընկերների համար, իրապես ցավել նրանց անհաջողությունների համար, սիրել նրանց ամբողջ սրտով, բայց միևնույնն է՝ մենք թեկուզև մի պահ երկբայում ենք նրանցում։ Բայց հավատարմությունը միայն դա չէ։ Ես ինքս խոստովանում եմ, որ շատ հաճախ կասկածել եմ ընկերներիս, բայց միևնույն է սիրել եմ ամբողջությամբ։ Սակայն փաստ է, կասկածներովս ես անարդար եմ եղել նրանց հանդեպ և նվազեցրել եմ հավատրմությունս։

«Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները»։ Դեբիդուրի այս մտքի հետ համաձայն եմ, քանի որ ինչքան էլ մենք մեզ կողքից փորձենք տեսնել, միևնույն է, մերը օտար աչք չէ, իսկ անկեղծ ընկերոջ աչքը միշտ մեր լավն է ուզում և դիտարկում այն սխալները, որոնք պետք է ուղղվեն։ Չասելով մեզ մեր թերությունների մասին՝ մենք չենք ուղղվում, մենք ավելի լավը չենք դառնում, իսկ ոչ անկեղծ ընկերոջ համար մեր թերությունների լինելը շատ ձեռնտու է։ Մեզ նայելով՝ նա չի անում այդ սխալները, ուղղում է այդ բոլոր թերությունները, որոնք մենք չենք տեսնում, և որոնք մեզ խանգարում են, իսկ նրանք էլ պարզապես օգտվում են դրանից։ Այսպիսով, իսկական ընկերը ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, բայցևայնպես օգնում է դառնալ այն, ինչ պետք է։
«Որքան, որ հազվադեպ է իսկական սերը, այնքան իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է»։ Իսկ Լառոշֆուկոյի այս մտքի հետ լիովին համաձայն եմ։ Սերն առանձին և խորը մտածելու լրիվ մեկ այլ թեմա է, հատկապես իսկական սերը, իսկ դրան մենք կանդրադառնանք քիչ ուշ։ Միանշանակ է, որ իսկական սերն ու ընկերական սերը լիովին տարբերվում են իրարից։
Ընկերությունը կայանում է միմյանց վստահելու, միմյանց օգնելու, միմյանց սիրելու, և միասին խենթ լինելու մեջ։
Ընկերությունը «հպարտություն» բառը չի ճանաչում։ Իսկական ընկերը միշտ կմոռանա ամեն ինչ, կլինի կողքիդ, բայց, իհարկե, երբ դա փոխադարձ լինի և ցանկալի։ Իսկ այդ ամենի հիմքում ընկած են միշտ երկուսը։ Խորհուրդ իմ կողմից՝ երբեք մի հրաժարվեք ձեր ընկերներից, երբ նեղացած եք նրանցից, երբ գժտության մեջ եք։ Եղեք համբերատար և մոռացության տվեք բոլոր գժտությունները, իհարկե՝ չկարծելով, որ միևնույն է նորից կհաշտվենք, այլ՝ կորցնելու վախով։
Տարիք ընկերության համար ամենևին գոյություն չունի։ Ես ունեմ շատ ընկերներ՝ թե ինձնից տարիներով փոքր, թե՝ տարիներով մեծ, թե՝ հասակակից։ Նրանցից յուրքանչյուրի հանդեպ ես տածում եմ առանձնահատուկ սեր։ Ես նրանց բոլորին մի վայրում և մի պահի չհանդիպեցի, չընկերացա, այդիսկ պատճառով նրանք բոլորը տարբեր են և արժանի են մյուսներից տարբեր, առանձնահատուկ սիրո։
Դուք երբեք առանց ընկերոջ կամ ընկերության չեք մնա։ Կյանքի ամեն փուլում մեզ հանդիպել են, հանդիպում են և դեռ շատ են հանդիպելու մարդիկ, ընկերներ։ Կպատահի, որ նրանք մեր կյանքում կունենան իրենց սեփական պատմությունը, ապա կավարտեն և կհեռանան։
__________________
Ընկերներ, ի վերջո, հաճելի է լինել պարզապես ԸՆԿԵՐ, սիրված լինել, գնահատված լինել և սիրել։
Ձեր ընկեր՝ Լուսինե Ալեքսանյան։
No comments:
Post a Comment