Saturday, December 16, 2017

Իմ մշակութային շաբաթը

Սեբաստացի լինելը հեշտ բան չէ. մեզ օրվա ժամերն արդեն չեն հերիքում, առօրյան լցված է բազմազան նախագծերով, հանդիպումներով ու շրջագայություններով:
Շաբաթ օրվա առավոտս անց եմ կացրել Աշտարակում ՝«Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրությանը: Ես համերգի հանդիսավարներից մեկն էի: Ողջ կրթահմալիրը, իր միջավայրով, սեբաստացիական շնչով տեղափոխվել էր Աշտարակի Հայորդաց տուն: Համատեղ համերգ, պարատուն ունեցանք, և ձմեռային այս ցուրտը ջերմացրինք մեր ուրախությամբ, ծիծաղով: Կարծում եմ շատ լավ էր մտածված «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծը Աշտարակ տեղափոխելը: Մեր կրթական ծագիրը պետք է տարածվի ու տարածվի, պետք է հնարավորինս շատ մարդիկ ներգրավվեն մեր նախագծերում: Ահա օրվա երկրորդ մասում արդեն սեբաստացիական շունչը տեղափոխվել էր Խնկո Ապոր գրադարան: Այստեղ էլ մեր շատ սիրելի ընկեր Վանուհին էր, ով վերաթարգմանել էր Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» գիրքը: Հաճելի է, երբ քո ուսուցիչն է կանգնած այդպիսի գործի հետևում: Շնորհանդեսի ժամանակ վերլուծվեց Ռեմարկը՝ որպես հեղինակ, խոսվեց նրա ստեղծագործության և այլ ստեղծագործությունների առաջիկա թարգմանությունների մասին, որը կրկին կվստահվի մեր Վանուհի Բաղնանյանին։ Ինչպես նաև դիտեցինք ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմերը՝ արտասահմանյան և հայկական։ Ընկեր Վանուհին փայլում էր թե իր խոսքով, թե տրամադրութամբ: Ներկա էին իմ դասընկերները, ուսուցիչները, ովքեր եկել էին շնորհավորելու ընկեր Վանուհուն:
Օրվա ավարտին քայլում էի նախատոնական Երևանով՝ լույսերը, գույները, զարդարանքը արտացոլում էին իմ այսօրվա տրամադրությունը:
Այսպիսի մշակութային, գեղեցիկ շաբաթ օր:




























No comments:

Post a Comment