Monday, January 29, 2018

Մասնակցեցինք «Հրանտ Հակոբյանի» անվամբ լսարանի բացմանը

Այսօր՝ հունվարի 29-ին, կայացավ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում «Հրանտ Հակոբյանի» անվամբ լսարանի բացումը։
Տիար Բլեյանը նույնպես հրավիրված էր բացմանը, և մեր՝ իմ և Գայանե Կարապետյանի հետ միասին գնացինք մասնկացելու բացմանը։ Հասնելով համալսարան՝ մի փոքր քայլեցինք, ավելի մանրամասն ծանոթացանք տեղի շենքերին, քննարկեցինք տարատեսակ հարցեր ամբողջ ճանապարհի ընթացքում։ Բացմանը հրավիրյալները շատ էին. բոլորը պրոֆեսորներ, պաշտոնյաներ, սակայն չկային այն ուսանողները, ովքեր պետք է այդ՝ մյուս լսարաններից ոչնչով չտարբերվող լսարանում կրթություն ստանային։ Քանի որ լսարանում այլևս նստելու տեղ չկար, մենք օգտվեցինք առիթից և շրջեցինք համալսարանով մեկ։ Ինչևէ, կարծում եմ, որ այդ երկու ժամը ավելի հետաքրքիր դարձրեց իմ ընկեր՝ Տիար Բլեյանը։Նրա հետ միշտ հետաքրքիր է, այնքան բաներից է խոսում, պատմում, անսպասելի հարցեր տալիս: Այդ է պատճառը, որ երբեք առիթը բաց չեմ թողնում տիարին ուղեկցելու:



No comments:

Post a Comment