Sunday, February 25, 2018

Առաջինը 20-րդ դարում

Կա արդյոք աշխարհի ուրիշ անկյունում մի ժողովուրդ, որ տառապել է այնպես, ինչպես այդ ժողովուրդը՝ լքված և մոռացված բոլորի կողմից։ - Ֆրիտյով Նանսեն։
Վստահ եմ բոլորդ էլ լսել եք, գիտեք Հայոց Ցեղասպանության մասին։ 
Այսօր ես կփորձեմ վերլուծել և հայտնել կարծիքս դրա վերաբերյալ։
Շատ գրքեր են գրվել այդ օրերի դեպքերի մասին, շատ ֆիլմեր են նկարհանվել։ Մինչ այսօր Հայաստանը ձգտում է նրան, որ բոլոր երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը։ Իհարկե խոսք անգամ լինել չի կարող, թե ինչպիսի դաժանությամբ են սպանվել անմեղ հայեր, ովքեր կապ չունեին ոչ մի քաղաքական հարցերի հետ, նորածիններ, երեխաներ, դեռահասներ, որոնք անագորույն սպանվել են։ Ինչու՞։ 
Հայերի սխալը կայանում է նրանում, որ հայ պաշտոնյաները վաճառվել, դավաճանել են երկրին՝ կնքելով տարատեսակ պայմանագրեր։ Հենց մեր հանրահռչակ բանաստեղծների մի մասը, որոնց մենք մեծարում ենք, անգիր ենք սովորում նրանց բանաստեղծությունները։ Իհարկե, թուրքերը նրանց նույնպես խաբեցին և կրկին դաժանաբար սպանեցին։ 
Ինչ վերաբերում է ներկայիս դրությանը, ապա ինչքան էլ հիշենք, ցավենք, միևնույն է բացեիբաց ողբալով ոչնչի չենք հասնի։ Մենք հիմա էլ շարունակում ենք սխալվել։ Ապրում ենք այնպիսի իշխանության ներքո, որը պետության զարգացմանը չի նպաստում, հնարավորություն չի տալիս առաջ գնալու, այլ միայն ետ՝ այն ժամանակներ, որտեղ հնարավորությունները սահմանափակ էին։ 
Ողբում ենք՝ անցյալը պահանջելով։
Մենք կշարունակենք Ցեղասպանությունը, եթե շարունակենք նույն դիրքորոշմամբ թե՝ մենք, թե՝ նրանք։
_______________________
«Եթե ժամանակին հարևան թուրքերից շատերը հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինք են, ապա այսօր հայտարարում եմ, որ ես, Ռովշան Ազիզով եմ: Ազիզովը հարևան հանրապետության՝ Ադրբեջանի ուսուցիչներից մեկն է: Նա դեռ նոյեմբեր ամսին, իր աշակերտների խմբով մի նախագիծ էր արել հարևան հայերի հետ խաղաղ ապրելու քարոզով: Բնական է, որ պատասխանը չէր ուշացել, ու նրան հեռացրել էին աշխատանքից: Գիտենք, որ Ադրբեջանում հիվանդ շովինիզմը մի փոքր ավելի շատ է, քան Հայաստանում: Հիմա պարզվում է, որ Ազիզովին, մեղադրում են հայերի գործակալ լինելու մեջ ու ամենայն հավանականությամբ, դատական գործընթաց են սկսելու: Խաղաղությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանում մնացել է գեթ մեկ Ռովշան Ազիզով»... Գրառումը` Վահրամ Թոքմաջյանի, վերցված` Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:

No comments:

Post a Comment