Եթե որևէ քաղաքական գործիչ երրորդ ժամկետ է գնում, դա հիասթափության, հուսալքության, անհուսության, գաղջ մթնոլորտ է ստեղծում, որն էլ իր հերթին նոր թափ է տալու արտագաղթին և առաջանալու են բազմաթիվ այլ խնդիրներ։ -Արամ Սարգսյան։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
- Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
- Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
- Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
- Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հայաստանի Հանրապետության վարչապետ - Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի՝ կառավարության ղեկավար։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ու հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը
- Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
- Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
- Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:
- Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Հոդված 152. Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները
- Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
- Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:
- Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
Այսպիսով սահմանադրության փոփոխությունից հետո, ապագա նախագահը կկատարի այն գործառույթները, որոնք կատարում է Անգլիայի թագուհին։ ՀՀԿՎարչապետի թեկնածու է նաև ներկայիս նախագահը, իսկ ներկայիս վարչապետը ամենևին էլ դեմ չէ շարունակել իր աշխատանքը՝ վարչապետի կարգավիճակով։ Հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ, սակայն արդեն որոշ բաներ հայտնի են:
ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուն՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։ Կան ևս երկու թեկնածուներ, սակայն ամենաշատ հավակնորդը հենց նա է՝ Արմեն Սարգսյանը։
Հայաստանը կընկնի երկու Սարգսյանների ձեռքը, իսկ նախագահը կկատարի այն, ինչ կկարգադրի վարչապետը:
Ամենը կորոշվի 2018թ-ի մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրներ - 1... 2
No comments:
Post a Comment