Tuesday, February 27, 2018

Սպիտակ ձիու ամառը

Շատ ավելի հաճելի կլիներ պատմվածքը կարդալ ամռանը՝ սեփական տան բակում նստած՝ արևի ներքո։ Թեպետ գարնանամուտին մնացել են հաշված օրեր, և հիմա վայելում ենք տաք ձմռան վերջին օրերը, սակայն հաճույքը կարդալիս քիչ չէր։
Աղքատ, սակայն բարձր համբավ ունեցող այդ ընտանիքի մեջ ապրող փոքրիկ տղան անչափ շատ էր սիրում ձիերին։ Տղան միակն էր, ով տեսնում էր և ընդունում էր իր հորեղբորորդի Մուրադին այնպես, ինչպես որ կա։ Չնայածը խնդիրը չի կայանում նրանում, որ Մուրադին չէին ընդունում իր տեսակով, այլ այստեղ խնդիրն այլ է՝ համբավը, հռչակը։
Հաշվի առնելով նրանց բնակության վայրը՝ գյուղը, միջավայը, մարդկանց բնավորության գծերը, նորմալ է, որ Մուրադը վերցրել էր ձին, սակայն, իհարկե, նորմալ չէ, որ վերցրել էր գաղտնի՝ բոլորից թաքուն, և մինիև վերջ ստում էր։ Գողությունն ուներ նաև իր դրական կողմերը, եթե նայենք մեկ այլ կետից, ապա, ըստ ձիու տիրոջ խոսքերի, հասկանում ենք, որ ձին ավելի է ուժեղացել, բնավորությունը՝ մեղամցրել. թեպետ մանրուք է, բայց փաստ է։ Մյուս կարևոր անկյունը, որից պետք է նայել և գնահատել, դա ձիու ետ հանձնումն էր տիրոջը։ Մուրադը և երիտասարդը կարող էին ձին չվերադարձնել, չէ՞ որ տերն արդեն տեսել էր և հավատում էր՝ ձին ուրիշ է։ Այստեղ էլ գլխավոր սխալը համբավին հավատալն էր։ Ինչպես տերն էր ասում. «Ես կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան իր սրտին»։ Ընտանիքի ազնվության համբավը բարձր էր, ճանաչում էր ծնողներին, բայց հո՞ չէր ճանաչում հենց նրանց։ Ամեն դեպքում ծնողները չեն գողացել, չէ՞, այլ երեխաները, ովքեր նոր սերնդից են և ամենևին մեկ է նրանց համար այդ ամենը։ 
Մենք փակում ենք մեր աչքերը և կուրորեն հավատում ենք վերացական բաների։ Տեսա՞ր, համոզվեցի՞ր, արձանագրի՛ր։ Պատմվածքը, սակայն, շատ հետաքրքրիր էր իր բովանդակությամբ, անկանխատեսելի էր ավարտը, որն էլ ավելի հետաքրքիր էր դարձնում ընթացքը։



Վիլյամ Սարոյան - Սպիտակ ձիու ամառը - Լուսինե Ալեքսանյան

No comments:

Post a Comment