Wednesday, August 14, 2019

Բապտիստական եկեղեցի

Բապտիստական եկեղեցին Բողոքականության ուղղություններից մեկն է։ 
Դավանանքն առաջացել է անգլիական պուրիտանների շրջանում: Բապտիստական դավանաբանության հիմքում, որից ծագում է ուղղության անվանումը, ընկած է մեղսավոր կյանքից հրաժարվելու և հասուն տարիքում ինքնակամ և գիտակցված մկրտության սկզբունքները: Մանուկների մկրտությունը մերժվում է, քանի որ նրանք մկրտության պահին չեն գիտակցում մկրտության հոգևոր իմաստը և սեփական կամքով չեն մկրտվում:
Ինչպես մյուս բողոքականները, բապտիստները նույնպես համարում են, որ Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր Կտակարանների 66 գրքերից։ Համայնքի քահանան բացարձակ իշխանություն չունի, առավել կարևոր հարցերը որոշվում են եկեղեցական խորհրդում և հավատացյալների ընդհանուր հավաքի եղբայրական խորհրդում: Շաբաթական գլխավոր ժամերգությունը բապտիստները անց են կացնում կիրակի, շաբաթ օրերին կարող են կազմակերպվել հավելյալ հավաքներ, որոնք նվիրված կլինեն աղոթքներին, Աստվածաշնչի ուսուցմանը և քննարկմանը և կրոնական այլ գործերի: Ժամերգությունները կազմված են երգերից, որոնք ուղեկցվում են գործիքային երաժշտությամբ, քարոզներից, հանկարծաստեղծ աղոթքներից և հոգևոր պոեմների և բանաստեղծությունների ընթերցանություններից։ 

Բաբտիստական եկեղեցու հետևորդ է եղել Մարտին Լյութեր Քինգը։

(Լուսանկարում ԱՄՆ-ի առաջին բապտիստական եկեղեցին է Ռոդ Այլենդի Փրովիդենսում, որը կառուցվել է 1776 թվականին)

No comments:

Post a Comment