Friday, December 20, 2019

Անդրեա Բոչելի (Andrea Bocelli)

«Եթե Աստված կարողանար մեզ հետ խոսել, ապա Նա կխոսեր Անդրեա Բոչելիի ձայնով»,- ասել է Սելին Դիոնը։ 

Monday, November 18, 2019

«Հայրիկ, դու խենթ ես»


«Հայրիկ, դու խենթ ես», իսկական խենթ ես, հայրիկ։ Գրքում արծարծված են կարևոր, խորը, իմաստալից, մտածելու տեղիք տվող շատ թեմաներ, մտքեր։ Տեսնում ենք տղայի, ում ծնողները բաժանվել են, ովքեր ապրում են ունեցածը բաժանելով ամիսների։ Սակայն տեսնում ենք, որ տղայի հոգեբանությունը այնքան էլ խանգարված չէ, հոգեբանական կաթված չունի, այլ հակառակը՝ կարողացել է հաղթահարել դա և վստահաբար գիտակցում է եղելությունը։ Ինչքան էլ տղան հաղթահարել է, սակայն ունի մեծ ցանկություն հորը բացահայտելու, նրա հետ ապրելու։ Հայրն էլ իր հերթին լավ վերաբերմունք է ցուցաբերում որդու նկատմամբ․ անընդհատ խաղում է որդու հետ, սիրով է ժամանակը անցկացնում, բայց այդ ամենը լիարժեք չէ․ չէ՞ որ որդուց բացի նա նաև ունի աղջիկ, նրանք էլ իրենց հերթին ունեն մայր։

Dead Poets Society

Dead Poets Society is a 1989 American drama film.
It tells the story of an English teacher who inspires his students through his teaching of poetry.

Tuesday, November 12, 2019

Զարդը և Զարդերը


Դիտարկելով ու համեմատելով երկու պատմվածքների գլխավոր օղակներին՝ կանանց, հասկանում ենք, որ երկուսն էլ ապրում են նույն սոցիալական կյանքով, երկուսի ամուսիններն էլ սովորական ծառայողներ են, երկուսն էլ սիրված են իրենց ամուսինների կողմից։ Բայց գլխավոր տարբերությունը, որն ավելին է քան բոլոր նմանությունները, դա նրանց վերաբերմունքն է իրենց կյանքի, իրենց շրջապատի և ցանկացած բանի, որը կապված է նրանց հետ։

Sunday, November 10, 2019

Սերն է բոլոր իրերի հոգին

Արդյոք կյանքի չգրված օրենք է սիրել մեզ չսիրողներին և չսիրել մեզ սիրողներին։ Մարդկային հոգեբանություն, որը չենք հասկանում, որի պատասխանը չունենք, բայց որով ապրում ենք։

Monday, October 7, 2019

Անվերնագիր 2

Ականակիր գիշերում ականակիտ գետն է խշխշում։ Իսկ գետի ափի անօրինակ ծառերը կտրվում են անօրինական ճանապարհներով և շարունակում են կտրվել մինչ այգաբաց։ Անակնկալի են գալիս կենդանիները․ չէ՞ որ անակնկալ են գալիս մարդիկ ու կտրում, կոտրում, ավերում։ Անըստգյուտ է մեր բնությունը, բայց ցավոք անստույգ ենք մենք ու մեր մտքերը։ Բայց վստահ կարող ենք ասել, որ ասպնջականները սիրալիր են աստանդականների հանդեպ։ Աստանդականները, աշտանակները ձեռքերին, բարձրանում են աշտարակներ։ Հետաքրքիր է՝ ինչ են փնտրում․ իրենք իրե՞նց, թե՞ իրենց սերը։ Ավանդություններ ենք հորինում նրանց մասին, իսկ նրանք ավանդույթներ են ստեղծում կամ էլ հակառակը՝ մենք ենք ստեղծում, նրանք՝ հորինում։ Կարծում ենք, որ նրանք բարդությունների միջով են անցնում, բայց մինչ այդ իրենք իրենց բարդույթներն են հաղթահարում։ Ճանապարհը նրանց երախտագետ է դարձնում, զգացմունքները իրենց արտահայտել են կարողանում։

Wednesday, August 14, 2019

Բապտիստական եկեղեցի

Բապտիստական եկեղեցին Բողոքականության ուղղություններից մեկն է։ 
Դավանանքն առաջացել է անգլիական պուրիտանների շրջանում: Բապտիստական դավանաբանության հիմքում, որից ծագում է ուղղության անվանումը, ընկած է մեղսավոր կյանքից հրաժարվելու և հասուն տարիքում ինքնակամ և գիտակցված մկրտության սկզբունքները: Մանուկների մկրտությունը մերժվում է, քանի որ նրանք մկրտության պահին չեն գիտակցում մկրտության հոգևոր իմաստը և սեփական կամքով չեն մկրտվում: