Ջոտտո դի Բոնդոնեն նախավերածննդյան շրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ էր։
Ստեղծագործել է պրոտոռենեսանս ոճում։
Նա նոր մշակույթի ներկայացուցիչ էր։ Եղել է ճարտարապետ, քանդակագործ, պոետ, սակայն ամենանշանակալի ներդրումը կատարել է գեղանկարչության մեջ։ Նա առաջիններից է, որ ստեղծել է մարդու տիպական կերպարը` իր առջև խնդիր դնելով մոդելավորված լույսի և ստվերի միջոցով ստանալ պլաստիկ ծավալի կշռելիություն և ռեալ, հավասարաչափ տարածության վերարտադրություն։
Մոտավորապես 1309 թվականին Ջոտտոն զարդանկարում է Պադուա քաղաքում գտնվող Կապելլա դել Արենա եկեղեցու պատերը։ Որմնանկարները ներկայացնում են Քրիստոսիկյանքի ողջ ուղին՝ սկսած նրա նախնիների պատմությունից։ Ավելի նշանակալի նկարներից է «Հուդայի համբույրը»։ Նկարի կենտրոնում առաքյալներից ու զինվորներից առաջանում են դեպի դիտողը Քրիստոսը և Հուդան։ Քրիստոսը պատկերված է վեհ և գեղեցիկ։ Նրա լարված հայացքը լի է զայրույթով և կշտամբանքով։ Վանելու աստիճան այլանդակ է Հուդան։ Նույն կապելլայի որմնանկարներից է նաև «Հովակիմի վերադարձը հովիվների մոտ», «Սուրբ Ղազարի հարությունը» և «Ողբ առ Քրիստոս»-ը։ 1307 թվականին նրան նշանակում են Ֆլորենցիայում կատարվող բոլոր գեղարվեստական աշխատանքների ղեկավար։ Լեոնարդո դա Վինչին ասել է նկարչի մասին հետևյալ խոսքերը. «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ նրանցից»։
Ջոտտո - Հուդայի համբույրը
Աստծու որդուն հայտնի է իր ճակատագիրը, նա հանգիստ նայում է դավաճանի չար աչքերին, իսկ Հուդան հազիվ է դիմանում այդ փորձությանը՝ չկարողանալով թաքցնել իրեն համակող սարսափը:
Ավելի մանրամասն նկարի մասին ներկայացրել եմ դասալսման ժամանակ։
Աղբյուրը՝ Հայկական վիքիդարան
No comments:
Post a Comment