Thursday, May 28, 2020

Առաջին օրը Ձիերի հետ

«Շրջանավարտի դիմանկար» նախագծի շրջանակներում բացահայտեցի, որ ես անչափ շատ եմ սիրում Ձիերին, և որ այդ սերը փոխադարձ է։ Այսօր արդեն առաջին օրն էր, ինչ հեծնում էի այս գեղեցկուհուն՝ Ջենիին։ Միանգամից ընկերացանք։ Սա իմ՝ ձի հեծնելու առաջին փորձն էր, որը, կարծում եմ, ստացվեց։

Saturday, May 23, 2020

«Վերոնիկան որոշում է մահանալ»․ Պաուլո Կոելյո


Ինչ խոսք, այս վերնագիրը շատ լավ է ընտրված․ այն իր մեջ ինչ-որ բան է թաքցնում։ Վերոնիկան որոշում է մահանալ, բայց այնուամենայնիվ դա միայն մի որոշում է․ նա չի մահանում։ Պաուլո Կոելյոի այս գիրքը վաղուց էի ձեռք բերել և ամեն անգամ, երբ բացում էի, որ կարդամ, առաջին մի քանի էջից հետո այն փակվում էր և այլևս չէր բացվում մինչև հաջորդ անգամ նույն գործողությունը կրկնելը։ Կարծում եմ, որ ցանկացած գիրք իր ժամանակը ունի քեզ մոտ հայտնվելու, և ահա «Վերոնիկայի ժամը հասել էր»։ Որոշել էի գիրքը միանգամից չկարդալ, այլ ամեն օր մի հատված, սակայն այդպես միայն սկզբում էր, քանի որ չստացվեց պահպանել ամենօրյա ռեժիմը, և ի վերջո այն կարդացի մի շնչով։ Ես, իհարկե, տարբեր մտքեր ունեի՝ կապված գրքի ավարտի հետ, բայց ինչքան էլ, որ կանխագուշակել էի ավարտը, միևնույնն է, մի տեսակ այլ տարօրինակ տպավորություն գործեց ինձ վրա։

Sunday, May 10, 2020

Վլադիմիր Ջերալդ Դմիտրի Պոզներ․ Француз из Нью-Йорка

Պոզների մասին կարող եմ երկար պատմել․ ուսումնասիրել եմ նրան չափից դուրս շատ, շարունակում եմ կարդալ նրան, դիտել, լսել, և այս ամենի արդյունքում կարող եմ ասել, որ նա դարձել է այն մարդը, ում անչափ հարգում եմ և անչափ սիրում։ Եվ քանի որ նրան այդքան շատ եմ սիրում, չեմ կարող պատմել այստեղ կարդացածս, լսածս, տեսածս, ուստի տեղադրում եմ միայն այս նյութը՝ արտահայտելու սերս ու հիացմունքս նրա հանդեպ։

Wednesday, May 6, 2020

The Royal Game of Ur

The Royal Game of Ur is one of the oldest known board games in the world. It was played in ancient Mesopotamia 4600 years ago. It is called the "Royal Game of Ur" because in the 1920's British archaeologist Sir Leonard Woolley discovered five game boards during an excavation of the royal cemetery in the ancient city of Ur.
More about this game you can find here. You can also watch this video.
This game is really interesting and also fantastic.

Saturday, May 2, 2020

Robert Sapolsky

Robert Morris Sapolsky (born April 6, 1957) is an American neuroendocrinologist and author. He is currently a professor of biology, and professor of neurology and neurological sciences and, by courtesy, neurosurgery, at Stanford University. In addition, he is a research associate at the National Museums of Kenya.