Monday, October 7, 2019

Անվերնագիր 2

Ականակիր գիշերում ականակիտ գետն է խշխշում։ Իսկ գետի ափի անօրինակ ծառերը կտրվում են անօրինական ճանապարհներով և շարունակում են կտրվել մինչ այգաբաց։ Անակնկալի են գալիս կենդանիները․ չէ՞ որ անակնկալ են գալիս մարդիկ ու կտրում, կոտրում, ավերում։ Անըստգյուտ է մեր բնությունը, բայց ցավոք անստույգ ենք մենք ու մեր մտքերը։ Բայց վստահ կարող ենք ասել, որ ասպնջականները սիրալիր են աստանդականների հանդեպ։ Աստանդականները, աշտանակները ձեռքերին, բարձրանում են աշտարակներ։ Հետաքրքիր է՝ ինչ են փնտրում․ իրենք իրե՞նց, թե՞ իրենց սերը։ Ավանդություններ ենք հորինում նրանց մասին, իսկ նրանք ավանդույթներ են ստեղծում կամ էլ հակառակը՝ մենք ենք ստեղծում, նրանք՝ հորինում։ Կարծում ենք, որ նրանք բարդությունների միջով են անցնում, բայց մինչ այդ իրենք իրենց բարդույթներն են հաղթահարում։ Ճանապարհը նրանց երախտագետ է դարձնում, զգացմունքները իրենց արտահայտել են կարողանում։