Thursday, May 31, 2018

Կենդանաբանական ընտանիք

Այսօր՝ ճամբարային երրորդ օրը, ճամբարականների մեր ջոկատով այցելեցինք կենդանաբանական այգի։ Մեզնից շատերը այգում եղել էին շա՜տ վաղուց և չէին տեսել այգու նորությունները։

Wednesday, May 30, 2018

Հարցազրույցից առաջ և հետո

ՏՏ ոլորտում Նախագահի ամենամյա պարգևի հավակնորդների, մրցանակակիրների և հանձնաժողովի հետ զրուցել է Լուսինե Ալեքսանյանը:

Wednesday, May 23, 2018

Իրազեկելու ճանապարհով

Այսօր որոշեցինք տեղեկատվական թերթիկներ բաժանել Արաբկիր համայնքի մի շարք դպրոցների սովորողներին, ինչպես նաև անցորդներին։

Sunday, May 20, 2018

The Royal Weddings

Meghan Markle married Prince Harry in a lavish ceremony in St George's Chapel in the grounds of Windsor Castle on May 19, 2018. The couple are now known as the Duke and Duchess of Sussex.
_________

Monday, May 14, 2018

«Հասարակություն»

Մխիթար Սեբասատացի կրթահամալիրը՝ որպես կյանքի դպրոց, չի կարող առանձնանալ խնդիրներից, իրողություններից, երևույթներից։ Կրթահամալիրի շահառու սովորողները կազմակերպելու են հանդիպում-քննարկումներ, հաղորդումներ, որոնց շրջանակներում քննարկելու են հասարակության խոցելի թեմաները։ Հնարավորության դեպքում կունենանք շաբաթական մեկ թողարկում։ Մասնակիցների թիվը անսահմանափակ է, տարիքային ցենզը՝ ավագ դպրոցի սովորողներ։ Նախագիծը նպատակ ունի քննարկման միջոցով վերլուծել և ընկալել հասարակության մեջ տիրող խնդիրները, որոնք ազդում են մարդու կրթական զարգացվածության և կրթական աստիճանի վրա, ունեն իրենց մեջ խնդիրներ սոցիոնորմատիվ մշակութային և ընկալումների ասպեկտում։ Նպատակ ունենք պարզաբանելու, լուծում տալու սովորողների, ուսուցիչների կարծիքը լսելով, հակասելով, բանավիճելով, համաձայնվելով և քննարկման ենթարկելով։ 

Կոչին հետևողների հաղթանակը

Մենք, որ ամիսներ առաջ քաղաքագիտության դասին կանխատեսում-քննարկումներ էինք  անում` ով կդառնա ՀՀ նախագահ, և ով՝ ՀՀ վարչապետ, երբևէ չէինք պատկերացնի, որ ամեն ինչ այս կերպ կսկսվի, կընթանա և կավարտվի: Թաքցնել չեմ կարող՝ բոլորս մտածում  էինք պարզունակ կերպով, այսինքն` նախագահ՝ Ա. Սարգսյան, վարչապետ` Ս.Սարգսյան… պարզապես Սարգսյանների տեղատարափ։ Առանց երևակայության, առանց մտքի թռիչքի, շատ չոր և կոպիտ էինք մտածում, թեպետ քաղաքականության մեջ չպետք է տրվել զգացմունքներին և սավառնել երազանքների Հայաստանում՝ չնայած, որ մենք այժմ կերտում և վերստեղծում ենք մեր Հայաստանը, քաղաքը, քաղաքացուն և քաղաքական համակարգը։