Monday, November 7, 2016

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ մեզ հետ

Ի՞նչ՝ մրցույթ, որտե՞ղ՝ Մխիթար Սեբաստացի կրթ.-ում, ե՞րբ՝ ուրբաթ, շաբաթ։

Մասնակիցները՝ 6 թիմ Գյումրիից, 2 թիմ Երևանից, 3 թիմ մեր կրթահամալիրից։ Թիմերից մեկում ներառված էի նաև ես։ Առաջին անգամ էի մասնակցում նմանատիպ ինտելեկտուալ, սովորեցնող և ոգևորող մրցաշարի։ Թեպետ, ցավոք, մեր խումբը առաջին փուլից հետո դուրս մնաց՝ զբաղեցնելով վերջից առաջին տեղը՝ 11-րդ հորիզոնականը։ Ընթացքը չափից դուրս հետաքրքիր էր, ծիծաղով լի ու լարված (լարվածությունից նույնիսկ սեղանի թղթերը այնքան մանր մասերի էի բաժանել, բայց դա սկսվեց մեր առաջին ճիշտ պատասխանից հետո)։ Հարցերը շաատ հետաքրքիր, երկար խորհելու առիթ էին տալիս (որը շատ լավ է)։ Երկրորդ փուլն իր հետաքրքրությամբ ոչնչով չէր զիջում առաջինին։ Ամենաուրախն այն էր, որ մեր կրթահամալիրի թիմը տեղի չէր տալիս մյուսներին իր առաջընթացով։ Երրորդ փուլն ամենահետաքրքիրն էր։ Այդ փուլում խաղում էին անահատական, ամեն թեմայի ժամանակ մի հոգի։ Լինում էր, որ ամբողջ թեման ձախողվում էր, բայց այնուհետև կենտրոնանում ու ետ էինք դառնում մեզ պատշաճ տեղը։ Ի դեպ մյուս խմբերի որոշ մասնակիցներ շատ ուժեղ էին և խելացի։ Ամփոփելով արդյունքները ասեմ՝ «BrainRing» մրցաշարում մեր «Վամէսա» խումբը գրավել է 1-ին տեղը։ Լավ է, որ նման մրցաշարեր կազմակերպվում են, չէ՞ որ հենց այդպիսի մրցույթներն են զարգացնում մեզ և դարձնում բանիմաց։




No comments:

Post a Comment