Նրան դիմավորեցինք ժպիտներով, ծափերով և ջերմ խոսքերով։ Ավագ դպրոցի Վրացախոսների ակումբը, Սուրհանդակ ռադիոյի խմբագրակազմը արդեն մեկ շաբաթ է պատրաստվում էր նախագծին։ Հանդիպումը բաժանել էինք երեք մասի. առաջին հատվածում մտերմիկ զրույց՝ սովորողների և տիկին Բաքրաձեի միջև, բազմաբնույթ հարցեր, հետաքրքիր պատասխաններ։ Երկրորդ հատվածում նախատեսել էինք խաղ՝ «ասոցացիա»,որը վարում էր Միքայելը։ Տիկին Բաքրաձեին տրված էր 3րոպե ժամանակ նախապատրաստած բառերը ասոցացնելու համար։Տիկին Բաքրաձեն խաղից շատ տպավորված էր ու ոգևորված։ Հարց ու պատասխանները ամփոփեցինք միասնական երգով՝ «Սոնա յար»։ Իսկ արդեն երրորդ հատվածում վրացախոսների ակումբի համեղ անակնկալն էր՝ վրացական խաչապուրի, որը ի դեպ տիկին Բաքրաձեի ամենասիրելի ուտելիքն էր։
Մեկ ժամ դեսպանի տիկնոջ հետ,ով մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվել հանդիպմանը, հուզված էր ու հիացած։
Այս հանդիպումը նոր հարթակ տեղափոխեց հայ-վրացական հանրակրթական կամուրջները:
No comments:
Post a Comment