Saturday, February 4, 2017

Հունվարյան տրամադրությամբ

 Ինձ մոտ Հունվարյան ճամբարը սկսվեց ինտելեկտուալ ժպիտներով։
Այսինքն՝ ժպիտ-ծիծաղ ինտելեկտուալ խաղի ժամանակ։ Առաջին շաբաթը սեբաստացիներով փորձեցինք ընտելանալ ճամբարի անցուդարձին, զարգացրինք մեր գիտելիքները խաղերով, իսկ արդեն երկրորդ շաբաթը սկսեցինք ավելի ակտիվ մասնակցել բոլոր ճամփորդություններին, սեմինարներին, համերգ-ներկայացումներին։ Հենց երկրորդ շաբաթում մեզ հյուր եկան արդեն ընկեր դարձած օտարերկրացիները։ Շաբաթն անցկացրեցինք նրանց հետ՝ ճամփորդելով ամբողջ Երևանում։ Անդրադառնամ ամենատպավորիչ ճամփորդությանը։ Արտակարգ խումբ հավաքվեցինք՝ նոր սեբաստացիներով, հին սեբաստացիներով, և տիկին Սիլվայի հետ գնացինք ձմեռային այգի՝ անցկացնելու ձմեռային հեքիաթային օրերից մեկը։ Սառույցի վրա սահել եմ բազմիցս, բայց ամեն անգամ սահում եմ այնպես՝ կարծես սկսնակ սահող, թեպետ րոպեներ անց սահում եմ այնպես, կարծես պրոֆեսիոնալ սահող լինեմ։ Սահադաշտում միայն մենք էինք՝ Սեբաստացիներս, և բոլորով իրար ձեռք սեղմած ծայրից ծայր սահելով բղավեցինք՝ «Սեբաստացիներ»։ Չէ՞ որ մենք ենք տերը մեր երկրի։
Մասնակցելով մի շարք սեմինարների ստացա բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում էին ինձ: Միայն ցավում եմ, որ չկարողացա մասնակցել Beeline-ի կողմից կազմակերպված մրցույթին: 2017-ի այս ճամբարն առանձնահատուկ էր իր ամեն ինչով կամ, միգուցե, մենք էինք արդեն Ավագ դպրոցում:
























No comments:

Post a Comment