Tuesday, October 17, 2017

Թվացյալ շողացող գետերը

Հոկտեմբերի 17-ին, «Հոդված 3» ակումբում կայացավ «Շողացող գետերը» ֆիլմի դիտում-քննարկումը։
Քննարկման բանախոսներն էին՝ «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան՝ Ինգա Զառաֆյանը, և դասախոս, պրոֆեսոր՝ Սամվել Պիպոյանը։ Ֆիլմը նկարահանվել է և ներկայացվել Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնին։ Ֆիլմը պատմում էր Վրաստանի 25.000-ից ավելի գետերի մասի, որից 350-ում կառուցված են ՀԷԿ-եր։ Ֆիլմում բնապահպանական ակտիվիստ Դաթա Չիպաշվիլին պայքարում է հարյուրավոր միլիոններ արժեցող ներդրումային նախագծերի դեմ՝ արժևորելով տեղացիների շահերը և գործընթացների թափանցիկությունը։ Բանախոսների ելույթից հետո խոսեցինք և ներկայացանք նաև մենք։ Մեր հարցերը հղելով բանախոսներին՝ ստացանք պատասխանները։ Քննարկեցինք և շատ բաներ իմացանք Հայաստանում ՀԷԿ-երի ստեղծած խնդիրների, գետերի ցամաքեցման, կենսաբազմազանության խախտման ու դրանց հետևանքների մասին։ Հանդիպումը շատ հետաքրքիր էր, ինֆորմացիայով հարուստ։Հենց էսպիսի միջավայրում ես ձեռք բերում լրացուցիչ գիտելիքներ,հարցեր ձևակերպելու ու լսարանի ներկայությամբ խոսելու ունակություններ։ Հավելեմ,որ մասնակիցների շարքում միայն մենք էինք դպրոցականներ ու շատ ցավալի է,որ շատերի կողքով է ուղղակի անցնում բնության պահպանությանն ուղղված այսպիսի հանդիպումները,քննարկումները։ Երեկոն ստացված էր։

No comments:

Post a Comment