Monday, July 8, 2019

Պարոն Չերչիլը



Լոնդոնն այնքան ցուրտ ու լուռ էր այդ օրը՝ շաբաթ, 1965թ: Մի մարդ էր մահացել, և մի ամբողջ քաղաք սգում էր նրա համար։ Շուրջ 55 տարի քաղաքականության մեջ նա, անշուշտ, ուներ որոշ թշնամիներ, բայց այդ օրը և ընկերները, և  թշնամիներն այնտեղ էին` պատվելու այն մարդուն, ով տվել էր նրանց քաջություն` հաղթահարելու նացիստների բարբարոսությանը: Աշխարհի չորս անկյուններից պետության գլուխները և վարչապետները եկել էին վերջին անգամ հարգանքի տուրքը մատուցելու ծեր առյուծին։ Եվ այդ մեծ մարդը Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլն է։ 

Ուինսթոն Չերչիլը բրիտանացի պետական գործիչ էր, բանակի սպա և գրող։ Նա եղել է Միացյալ Թագավորության վարչապետը 1940թ-ից մինչև 1945թ-ը և ապա կրկին՝ 1951թ-ից մինչև 1955թ-ը․ եղել է 61-րդ և 63-րդ վարչապետը։ 
Չերչիլը ծնվել է 1874թ-ին նոյեմբերի 30-ին Միացյալ թագավորությունում՝ Բլենհեյմ պալատում։ Մահացել է 90 տարեկանում Լոնդոնում․ գերեզմանը Սուրբ Մարտինի եկեղեցում է։ Դավանել է անգլիական եկեղեցուն։ Նա իր ամբողջ ուժով աջակցել է իր ժողովրդին և հաղթանակ  է Երկրորդ Համաշխարհային պատերազմում՝ իր առաջին վարչապետության տարիներին։ 


Ուինսթոն Չերչիլը ծնվել է Անգլիայի ամենանշանավոր ընտանիքներից մեկում։ Ուինսթոնի հայրը կոմս Ռենդոլֆ Հենրի Սպենսեր Չերչիլն էր, մայրը ամերիկացի Ջենի Ջերոմն (Չերչիլ) էր, ումով հետաքրքված էին ժամանակի շատ տղամարդիկ։ Չերչիլի կեղծանունը Բուլդոգ էր։ Նա դպրոցում կատաղի էր ու անկարգ, որի մասին փաստում են դպրոցի արձանագրությունները։ Ինչպես բոլոր լավ որդիները բրիտանական արիստոկրատիայի, այնպես էլ երիտասարդ Ուինսթոնը ուղարկվեց գիշերօթիկ դպրոց։ Այնտեղ փոքրիկ չարաճճին մնալ չէր ուզում և չէր կարողանում։ Նա մորն ուղղված նամակում գրել էր․ «Իմ սիրելի մայրիկ, ես այնքան դժբախտ եմ, նույնիսկ հիմա լաց եմ լինում։ Խնդրում եմ, իմ սիրելի մայրիկ, բարի գտնվիր քեզ սիրող որդուդ նկատմամբ։ Իմ սիրելի մայրիկ, խնդրում եմ, մի եղիր այդքան դաժան, պատասխանիր նամակիս։ Ես այնքան տխուր եմ։ Խնդրում եմ իսկապես, իսկապես, իսկապես, իսկապես արի տեսնելու քեզ սիրող որդուդ»։ Բայց Չերչիլները չափազանց զբաղված էին հասարակական և պարտեզային խնջույքներով։ Ուինսթոնին այցելում էին ոչ շատ, քան տարին մեկ անգամ։ Չնայած այս սիրո պակասին՝ Չերչիլը 12 տարեկանում պաշտում էր իր հորը։ Նա անգիր էր սովորում հոր բոլոր ելույթները և լցնում էր ալբոմները հոր անվերջանալի հոդվածներով և դիմապատկերներով։ Բայց 1886թ-ի դեկտեմբերին հոր քաղաքական կարիերան ավարտվեց, որը չբարելավեց հարաբերությունները հոր և որդու միջև։ Կոմս Ռենդոլֆը երբեք բաց չէր թողնում հնարավորությունը նսեմացնելու Ուինսթոնին։ Նա որդուն համարում էր ձախողում։ Հայրը որդու 18 տարին լրանալուց հետո իր հետ տարավ ռազմական փորձառնություններին, որի շնորհիվ Ուինսթոնը բացահայտեց ինքն իրեն ու իր ցանկությունները։ Մի անգամ Ուինսթոնն ասաց հորը․ «Մի օր ես կլինեմ քեզ հետ Պառլամենտում»։ Հրաշալի երազանք է, որը ուներ ցավոտ ավարտ։ Հայրը մահանում է 46 տարեկանում՝ երբեք իսկապես չսիրած կամ չճանաչած իր որդուն։ Այդ օրվանից սկսած Ուինսթոնը առաքելություն ուներ։ Նա շտապում էր, շտապում էր անել այն, ինչում դեռ վստահ չէր, բայց վստահորեն իրականացնել ինչ-որ բան, նախքան մահը կտաներ նրան։ 

Ուինսթոն Չերչիլը ապրել է մինչև իր 90-րդ տարին և այդ տարիներին իրականացրել է շատ բաներ։ Մեզնից շատերը կհիշեն Չերչիլին որպես քաղաքական գործիչ և նա, անշուշտ, կհիշվի Երկրորդ Համաշխարհային պատերազմում իր ներդրման համար, բայց դա պարզապես այս մեծ մարդու պատմության միայն մի կողմն է։ 

Ուինսթոն Չերչիլը բանիմաց նկարիչ էր։ Նկարչությունը Չերչիլի սիրելի զբաղմունքներից մեկն էր, և այդ մասին մի անգամ ասել է․ «Երբ ընկնեմ դրախտ, անցկացնելու եմ կյանքիս առաջին միլիոն տարիները նկարելով»։ Նա սկսել է նկարել 40 տարեկանից և 48 տարվա ընթացքում նկարել է ավելի քան 500 հատ նկար։ Այսօր այդ նկարների համար կարող են շատ գումարներ վճարվել գնելու համար։ 2014թ-ին Չերչիլի 15 նկարից բաղկացած ժողովածուն վաճառվել է 11.2 միլիոն ֆունտի դիմաց։

Ուինսթոնի դիմանկարներում անպակաս են մեծ սիգարները։ Չերչիլը զարգացրել է իր սերը սիգարների հանդեպ դեռ իր երիտասարդ ժամանակներից, երբ մեկնել էր Կուբա։ Իր կյանքի մնացյալ մասը նա անցկացրել է օրը ութ կամ ինը հատ սիգար ծխելով։ Ցանկացած ժամանակ նա տանը ուներ 3000-ից 4000 հատ սիգար՝ մեծ մասամբ իր սիրելի ապրանքանիշից՝ «Ռոմեո ու Ջուլիետ»-ից։ Սիգարները պահվում էին արկղերում՝ «մեծ» կամ «փոքր» և «փաթեթավորված» կամ «բացված» պիտակներով։ Դրանք հիմնականում նվերներ էին, որոնք քչացնում էին ծախսերը։ (Տվյալ նկարում չերչիլը իր մատներով ցույց է տալիս լատինատառ V տառը՝ նկատի ունենալով Victory` հաղթանակ, բառը)։

Չերչիլը հայտնի է նաև իր ճառերով, որոնցից շատ կան և որոնցից թվարկել կարող ենք քչերը, բայց իրականում Չերչիլը ուներ խոսքի արգելք, այսինքն՝ նա դժվարանում էր արտասանել ‘’s’’  տառը։ 

Ուինսթոնի աչքերը հաճախ էին արցունքով լցվում Պառլամենտում․ մի բան, որն այդ ժամանակ հեռու էր ընդհանուր լինելուց։ Հովարդ Նիկոլսոնը գրել է․ «Ուինսթոնը թեթևակի լալիս է և սրբում է աչքերը»։
Չերչիլի ժամանակն ավարտվեց Պառլամենտում 1955թ-ի ապրիլի 6-ին։ Նա ծառայեց բրիտանական պառլամենտին շուրջ 55 տարի՝ սկսելով իր քաղաքական կարիերան 1900թ-ից։ Իր օրոք թագավորել են թագուհի Վիկտորիան, Էդուարդ 7-րդը, Գեորգ 5-րդը, Էդուարդ 8-րդը, Գեորգ 6-րդը և Էլիզաբեթ 2-րդը․ վերջինս ցայսօր թագավորում է։
Ուինսթոն Չերչիլն անջնջելի հետք է թողել մի ամբողջ դարի վրա։ 
Ուինսթոն Չերչիլն ու իր կինը

Չերչիլի ասույթները կարծես անվերջ են, բայց դրանցից առանձնացրել եմ որոշները։
- Եթե դու գնում ես դժոխքի միջև, շարունակիր գնալ։ 
- Երբեք, երբեք, երբեք մի հանձնվիր։
- Հաջողությունն անհաջողությունից անհաջողություն ընթանալու ճանապարհին ոգևորությունը չկորցնելն է:
- Հոռետեսը դժվարություններ տեսնում է յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:
- Մենք ստեղծում ենք ապրուստ նրանից, ինչ ստանում ենք, բայց մենք ստեղծում ենք կյանք նրանից, ինչ տալիս ենք։ 
- Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:
- Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե չհաշվենք մնացյալ բոլորը։ 
- Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանն արտասահմանում գտնվելուս ժամանակ, սակայն վերադառնալուն պես տեղը հանում եմ:

- Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:

- Քիչ է իրավիճակից օգտվելը, պետք է կարողանալ ստեղծել այն։

Լուսինե Ալեքսանյան

No comments:

Post a Comment