Monday, February 17, 2020

Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր


Հայ-թուրք հարաբերություններին վերաբերող հարցը ամենաբարդ երևույթներից մեկն է։ Ոչ մի պատասխան լիարժեք ու հաստատ չէ, ոչ մի պատասխան, թվում է, ճիշտ չէ, և ես վախենում եմ այդ հարցը վերլուծելուց, թեպետև ամենաշատն եմ ուզում, որ վերջ դրվի այս հարցին՝ մարդասիրական, քաղաքակիրթ կերպով, բխի երկուսիս շահերից։
Ըստ իս՝ ամեն ինչ անձնային է մեր համընդհանուր կոնֆլիկտը, ինչքան էլ կարծենք, որ երբեք չի վերանա, այնուամենայնիվ կմեղմացնենք այդ կոնֆլիկտը, երբ սկսենք ճանաչել միմյանց անձնապես, , երբ շփումը հայ-թուրք անհատների ավելի զարգանա և ամրապնդվի։ Վերջ ի վերջո չենք կարող դարերով պատերազմել միմիանց դեմ։ Չպետք է մոռանալ և խաչ քաշել անցյալի վրա, բայցևայնպես չպետք է ապրել անցյալով և շարունակել խեղաթյուրել կյանքեր։
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» ․․․ ևս մեկ պատմություն խեղաթյուրված կյանքերի մասին։ Միայն 70 տարի այլ կյանքով ապրելուց հետո բացահայտվեց ճշմարտութությունը։ Կարելի է արդյոք հետևություն անել, որ մարդիկ չեն ծնվում ոչ որպես հայ, ոչ որպես թուրք, ոչ որպես քրիստոնյա, ոչ որպես մահմեդական, մարդիկ ծնվում են որպես մարդ, ապա արդեն ըստ միջավայրի դառնում են այդ միջավայրի կրողը։ Եվ տվյալ պատմության հերոս Մուստաֆա Ղազին ես այլևս չեմ համարում հայ, ինչքան էլ, որ նրա երակներում հայի արյուն է հուսում, նա վաղուց արդեն թուրք է, ինչպես ինքն է ասում՝ «հայկական արյուն՝ խառնված թուրքական հոգու հետ», իսկ հոգին․․․ հոգին ամենահզորն է։ Անխոս, հայ լինելու մասին նորությունը փոխեց, ազդեցություն թողեց իր վրա, սակայն, միևնույնն է, նա մնաց թուրք, իսկ հայրենիքը՝ Թուրքիան, գուցեև հոգու փոքրիկ խորքում զգալով արյունը։ Եվ չենք կարող չփաստել, որ այդ նորությունը էական նշանակություն ուներ ոչ միայն Մուստաֆա Ղազի, այլ նաև իր երեխաների ու թոռների համար։ Երբ ասում եմ խեղաթյուրված կյանքեր, նկատի ունեմ նաև ներկա սերնդի երիտասարդներին, ովքեր առանց իմանալու միմյանց ազգության մասին սկսում են սիրել իրար, բայց ինչ է պատահում այդ սիրուն իմանալուց հետո, սե՞րն է կորչում, մարդի՞կ են փոխվում։ Ոչ, սերը մնում է, մարդն էլ՝ իր տեսակով, նույնպես մնում է, պարզապես գիտակցումը, որ սերդ թշնամի ազգից է, որ ձեր ժողովուրդները մինչև հիմա պատերազմում են միմյանց դեմ, առաջացնում է մի մեծ պատնեշ՝ հատկապես տուժող կողմի մոտ։  
Ինչպիսին էր Մուստաֆան խիստ ծերուկ, ով ատել է հայերին ամբողջ կյանքում, և ում  ատելության պատճառով կյանքի ուղին փոխվեց։ Եվ կարելի է կենտրոնանալ ոչ թե կրոնական կամ ազգային պատկանելիությանը վրա, այլ մարդկային արժեքների դրսևորմանը։ Ծնողները ու նրանց սերը երեխայի ձևավորման հիմքն են, եթե այդ երկուսը չեն լինում,  երեխաները մեծանալով հոգեբանական տրավմայի են ենթարկվում, նրանց հոգում այդ պակասը այնպես է դաջվում, որ կարծես ազատվել հնարավոր չէ։ Մուստաֆան էլ ունի այդ դաջվածքը, նա մեղավոր է զգում իրեն, որ այդքան տարիների ընթացքում չհետաքրքրվեց ծնողներով, հարցեր չբարձրացրեց և պատասխաններ չստացավ։
Թուրքի կերպար՝ որպես այդպիսին տեսնում ենք տաքսու վարորդին՝ Ռուստամին, և փաստաբանին՝ Բլյումենտալին։ Դրական կերպարներ՝ իրենց անձնական պատմություն-ողբերգություններով։  Նրանց հետ ծանոթությունը, կարծում եմ կարևոր էր այս պատմության մեջ։ Կարևոր է նշել հետևյալ փաստը երբ տաքսու վարորդն ու Մուստաֆան ծանոթանում են, վարորդը գլխի է ընկնում, որ Մուստաֆան թուրք չէ, սակայն լսելով Մուստաֆայի պատասխանը, համարում է, որ սխալ է գուշակել, իսկ արդեն, երբ Մուստաֆան ինքը հայտնում է, որ հայ է, վարորդը այնպես է գոչում, իր՝ մինչև նրա հայտնելը դա գիտենալու մասին։ Այս փաստը հակադրությունն է պատմության ավարտի, թեև փոքրիկ, բայց կարևոր։ Ինչպես նաև եթե անդրադառնում ենք ավարտին, ապա հեղինակը հակասել է ինքն իրեն, չէ՞ որ նամակում գրված ամբողջական բովանդակությունը համապատասխանում էր Մուսատաֆայի կյանքին,  և ընթացքում էլ Մուստաֆան մտաբերում էր դրվագներ իր մանկությունից, որոնք սերտորեն կապված են այդ նամակի ճշմարիտ և համապատասխան հասցեատիրոջ մոտ լինելու հետ։ Եվ վերջ ի վերջո, այն լուսանկարը, որում Մուստաֆան պարզ տեսնում էր նմանությունը իր և հոր միջև․․․ ինչպես կարող են այդ փաստերը իրական չլինել։
Ինչ վերաբերում է Մարկ Արենին՝ որպես այս գրքի հեղինակ, կարող եմ ասել, որ շատ դժվարությամբ կարդացի նրան, բացարձակ հետաքրքրությունը չկար գիրքը կրկին բացելու և շարունակելու, թեև թեման ինքնին հետաքրքիր էր ու կարևոր կարդալու համար։ Միգուցե ինձնից է, չգիտեմ, բայց հավանել, ցավոք, չստացվեց։

No comments:

Post a Comment