Tuesday, August 10, 2021

Հիմքային տարրերը

Սերերը տարբեր են լինում, բայց այն ունի հիմքային տարրեր, որոնք նույնն են բոլոր տարբերակներում՝ կլինի դա սեր ամուսինների միջև, հարազատների, թե ընկերների։Ու մարդուն բացարձակ հեշտ չի տրվում ունակությունը սիրելու։ Դա մենք սովորում ենք, մեզ սովորեցնում են՝ սիրելով ու սեր վերցնելով։ 

Ու այդ իսկական սերը վայրկյանում կրկնապատկվում ու ավելի է հզորանում, այնքան, որ քեզ թվում է ուր որ է կպայթես։ 

Սերն իր մեջ ներառում է հոգատարություն, ներդաշնակություն, խաղաղություն, հարգանք, կարոտ։ Ու դու հասկանում ես թե ինչ է կարոտը միայն երբ կարոտում ես նրան, ում ամենաշատն ես սիրում մոլորակի վրա։ Կարող ես կարոտել ընկերներիդ, բարեկամներիդ, որոնց վաղուց չես տեսել, բայց կարոտը ամենա-ամենասիրելիի հանդեպ այնքան ու այնքան ուժեղ է, որ անկասկած իրեն զգացնել է տալիս ու տարբերվում է։ 

Ամեն երեկո, երբ օրն ավարտվում է, ու դու քեզ սպառված ես զգում, պետք է լինի նա, ում մոտ դու կարող ես գնալ ու էներգիա հավաքել, ում կարող ես գրկել ու ոչինչ չասել, լռել ու խաղաղություն ստանալ։ Պետք է լինի նա, ում աչքերին կարող ես նայել ու միայն սեր զգալ, հասկանալ թե ինչքան երջանիկ ես, որ ունես բախտավորություն նրան սիրելու, նրա առջև կանգնելու ու նրա աչքերի մեջ նայելու, ու հասկանալու, թե դու ինչքան սիրված ես նրա կողմից։ Եթե սերը կա, ապա հարգանքն էլ իր հերթին է լինում։ Դու չես կարող սիրել ու չհարգել նրան։ Սերն առանց հիասթափության է լինում։ Կարող ես շատ ուժեղ բարկանալ, բայց հիասթափվել՝ երբեք։ 


1 comment:

  1. Dear Lusine
    Your post really touched my heart. Keep writing, It comes out well.
    Sincerely and with great love Diana
    Miss you

    ReplyDelete