Wednesday, May 31, 2017
Ամառային ճամբար 2017-օր երկրորդ
Ամառային ճամբար 2017։ Մեր ճամբարային երկրորդ օրը որոշեցինք անցկացնել Զանգվի ձորում: Առավոտյան՝ մարմնամարզական տողանից հետո շարժվեցինք։ Վերցրել էինք մեզ հետ՝ մեր բրդուճները, ջուր, քաղցրավենիք, իսկ ամենակարևորը՝ բարձր տրամադրություն, և ամեն մեկն իր մարմնի քաշով վերցրել էր «հավես»։ Երկար, բայց և թեթև քայլերով հասանք Զանգու՝ Մանկական երկաթուղի։ Կանգ առանք ամենագեղեցիկ և հաճելի վայրում։ Փոքր ինչ հանգստանալուց հետո վեր կացանք՝ տեղանքն ուսումնասիրելու և նկարվելու։ Ինչպես նաև կանաչապատ գոտում՝ ծառերի տակ, թռչունների երգի ուղեկցությամբ փորձեցինք մեր կարաոկեն: Անելով այն ինչ պլանավորել էինք, վերադառձանք այնտեղ, որտեղ սկզբում էինք։ Էնտեղ շարունակեցինք մեր հետաքրքիր ժամանցը՝ խաղալով բազում հետաքրքրաշարժ խաղեր։ Այդ ընթացքում տեսանք մեր փոքրիկ սեբաստացի ընկերներին՝ իրենց Նունե Խաչիկօղլյանի և ընկեր Տաթևի հետ։ Այնուհետև մենք նույնպես որոշեցինք շարժվել և ժամանակավոր հրաժեշտ տալ Զանգվին։ Զանգվի կիրճից դուրս գալով՝ նորից տեսանք մեր փորքիկներին։ Կանգ առանք և սկսեցինք խաղալ բակային խաղեր։ Ավարտելով այդ ամենը միասին արդեն իրոք շարժվեցինք դեպի տուն։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment