Tuesday, July 18, 2017

Ակտիվ անցուդարձը

Արևոտ ու շոգ հուլիսի 18-ին կրթահամալիրում բնականոն ակտիվություն էր:
Գործում էին լողափնյա ճամբարները կրտսեր դպրոցներում, Մայր դպրոցում՝ Անակլիայում ճամբար մեկնող խմբի պարի ու թենիսի պարապմունքներ էին, Միջին դպրոցի ճամբարականների հոգեբանականա խաղ-դասընթացն էր: Կրթահամալիում շրջայցի էր եկել Երևան քաղաքի ավագանիների խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը: Շրջայցը սկսվել էր կրթահամալիրի Կենտրոնից: Ես և Կամենդատյան Միքայելը նրանց միացանք Արևելյան դպրոցում։ Տիար Բլեյանը մեր հյուրին ցույց էր տալիս կրթահամալիրի ամեն օր նորացող ու բարելավվող միջավայրը,ներկայացնում համայնքային խնդիրները, կարևորում բնակչի դերը համայնքի զարգացման հարցերում: Այն հարցադրումներն, որ անում էր տիարը, իսկապես անքննելի են, օրինակ ինչո՞ւ են երևանյան բոլոր կարևոր միջոցառումներն արվում Կենտրոն համայնքում, ի՞սկ մյուս թաղամասերը, կամ ու՞մ են պետք անթիվ անհամար պաիսպները, որոնցով իրարից բաժանվում են անհասկանալի կառուցներ ու ճանապարհը դարձնում անմատչելի և էլի շատ հարցեր: Այն աշխարհը, որ ստեղծված է Բանգլադեշում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր անվանմամբ այսօրվա մեր հյուրը դեռ շատ կհիշի, և հուսով եմ, որ բոլոր հարցադրումները, որոնք արվեցին այս շրջայցի ընթացքում լսելի կդառնան ու կյանքի կկոչվեն:
Ձեզ հետ էր Լուսինե Ալեքսանյանը:












No comments:

Post a Comment