Հասարակագիտական ստուգատեսի չորրորդ օրը՝ մարտի 14-ին, Էրիկ Թելունցն անցկացրեց վարպետության դաս՝ ինչպես գրել անհատական-հետազոտական աշխատանք։
Վարպետության դասն անցկացվեց հասարակագիտության լսարանում. սրահը լիքն էր սովորողներով։ Էրիկը կարողացավ բոլորին մատչելի ներկայացնել, թե ինչ է և ինչպես պետք է գրել անհատական-հետազոտական աշխատանքը։ Հատուկ պատրաստված պրեզենտացիում նա խոսեց՝ ինչպես սկսել, ինչպիսի աղբյուրներ ընտրել, ինչպես բաժանել գլուխների և ապա վերջում՝ ինչպես ամփոփել։ Որպես օրինակ՝ նա մեզ ներկայացրեց իր՝ «5 տոկոսանոց ազգ» նախագիծը։
Նրա հանձնարարությամբ բաժանվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել։ Ցավոք, ժամանակը չհերիքեց աշխատանքները ներկայացնելու համար, այդիսկ պատճառով կլինի ևս մեկ դաս՝ աշխատանքները վերլուծելու և ամփոփելու։

Էրիկ Թելունցն այնպիսի սովորող և ընկեր է, ումից միշտ սովորելու բան ունես։
No comments:
Post a Comment