Առաջինն այցելեցինք Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց։ Չնայած նրան, որ տնօրինությունը հավաստիացրեց՝ 9-րդ դասարանցիները դպրոցում չեն, մենք փոխանցեցինք որոշակի քանակությամբ բուկլետներ, և իրենք խոստացան անպայման փոխանցել աշակերտներին, նաև ասացին, որ առաջին անգամը չէ, որ կրթահամալիրից այցելում են իրենց, և իրենք ծանոթ են ու ունեցել են շրջանավարտներ, որոնք ավագ դպրոցի ուսումը ստացել են հենց կրթահամալիրում։ Հաջորդ կանգառը Ա.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցն էր. այնտեղ տիրում էր կատարյալ դատարկություն, նույնիսկ բակերում կամ միջանցքաներում սովորողներ չկային։ Ամենահետաքրքիր պատկերը ստացվեց թիվ 132 դպրոցում, երբ մի քանի հարցումից հետո հազիվ հասանք տնօրենի սենյակ, և պարզվեց, որ տնօրենը այլևս տնօրեն չէ. նա աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ. մենք շատ ջերմորեն անցանք դպրոցի միջանցքներով, տեսանք 9-րդցիներին և փոխանցեցինք բուկլետները։ Դպրոցից դպրոց գնալու ճանապարհին պատահաբար հանդիպեցինք ընկեր Էմանուելի նախկին ռուսերենի ուսուցչուհուն, ով շա՜տ երկար խոսեց և ընկեր Էմանուելի սովորելու տասնչորս տարիների մասին պատմեց ընդամենը տասը րոպեում։ Վերջին դպրոցը, որ այցելեցինք, Գայի անվան թիվ 129 դպրոցն էր, որտեղ ընդունելությունը այնքան ջերմ էր, իսկ տնօրենն այնքան հաճելի, որ մենք երկար ժամանակ չէինք ուզում այդտեղից դուրս գալ։ Ճիշտ է, սովորողներին կարողացանք հանդիպել միայն բակերում և միջանցքներում, սակայն նրանք հետաքրքրված լսում էին կրթահամալիրի այլընտրանքային ուսուցման մասին։ Ուսուցիչները նույնպես ցանկություն հայտնեցին ավելի մոտիկից ծանոթանալ մեր ծրագրերին և նախագծերին, իսկ տնօրեն տիկին Պետրոսյանը խոստացավ առաջիկա հնարավորության դեպքում անպայման այցելել կրթահամալիր։
Wednesday, May 23, 2018
Իրազեկելու ճանապարհով
Այսօր որոշեցինք տեղեկատվական թերթիկներ բաժանել Արաբկիր համայնքի մի շարք դպրոցների սովորողներին, ինչպես նաև անցորդներին։

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment