Thursday, May 31, 2018

Կենդանաբանական ընտանիք

Այսօր՝ ճամբարային երրորդ օրը, ճամբարականների մեր ջոկատով այցելեցինք կենդանաբանական այգի։ Մեզնից շատերը այգում եղել էին շա՜տ վաղուց և չէին տեսել այգու նորությունները։
Իհարկե, կենդանաբանական այգին անճանաչելի չէր, կենդանիները այնպիսին էին, ինչպիսին կային, պարզապես այգին դարձել էր ավելի հաճելի, կանաչապատ, խնամված։ Ես փորձում էի լինել մեր խմբի գիդը, պատմել ընկերներիս հետաքրքիր փաստեր կենդանիների մասին, այն էլ՝ չհամբերելով հասնել այգի, պատմեցի, կարդացինք ամբողջը ճանապարհի ընթացքում, իսկ այգում արդեն դիտում էինք, զարմանում, ծիծաղում, հատկապես կապիկներին դիտելիս։ Կապիկների վանդակներից մեկի ամենածայրում նստած էր մեծ, սպիտակ, ջղային հայացքով, Պավիան համադրիլ տեսակի կապիկ, ում ընկերներիցս մեկն անվանեց «Ընտանիքի իմաստուն». և իրոք կարծես այդպես լիներ, քանի որ վանդակի մյուս կապիկները բղավում էին, ցատկոտում, կռվում միմյանց հետ, խնամում միմյանց, իսկ համադրիլը լուռ, հոնքերը կիտած, հեքիաթի իմաստունի նման նստած էր մթության մեջ։ Բացի կենդանիների հետ ծանոթանալուց ու այգով մեկ զբոսնելուց մարդկանց բաժանեցինք կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները։ Նրանց բոլորի հայացքները հետաքրքրված էին թվում, բազմազան հարցեր էին տալիս մեզ, իսկ դե բնականաբար մենք սիրով պատասխանում էինք նրանց բոլոր հարցերին։ Հավեսով, ժպիտով, զրուցելով սկսեցինք, շարունակեցինք և ավարտեցինք։ Այս այցը ևս մեկ խթան հանդիսացավ կենադնիների, բնության հրաշքների մասին ընթերցելու, իմանալու, հետաքրքրվելու և քննելու համար։

Ջոկատի ղեկավար՝ Վահրամ Թոքմաջյան








No comments:

Post a Comment