Thursday, May 28, 2020

Առաջին օրը Ձիերի հետ

«Շրջանավարտի դիմանկար» նախագծի շրջանակներում բացահայտեցի, որ ես անչափ շատ եմ սիրում Ձիերին, և որ այդ սերը փոխադարձ է։ Այսօր արդեն առաջին օրն էր, ինչ հեծնում էի այս գեղեցկուհուն՝ Ջենիին։ Միանգամից ընկերացանք։ Սա իմ՝ ձի հեծնելու առաջին փորձն էր, որը, կարծում եմ, ստացվեց։

Եվ ուզում եմ Ձեզ ներկայացնել 10 հետաքրքիր փաստ այս հրաշք արարածների՝ ձիերի մասին։

1․ Ձիերը կարող են քնել ոտքի վրա ՝ փակելով ոտքի հոդերը:
2. Ձիերը չեն կարողանում շնչել իրենց բերանով, միայն քթի միջոցով:
3․ Ձիերը օրական արտադրում են մոտ 10 գալոն թուք:
4․ Ձիու ատամները ավելի շատ տեղ են զբաղեցնում գլխում, քան ուղեղը:
5․ Ձիերն ունեն ամենամեծ աչքերը կաթնասուների մեջ: Նաև նրանք կարող են տեսնել մոտ 360 աստիճան:
6․ Ձիերի ամենամոտ ազգականը ոչ թե կովն է, խոզը կամ այծը, այլ ռնգեղջյուրը:
7. Նորածին ձիերը ծնվելուց կարճ ժամանակ անց կարող են քայլել, նույնիսկ կարող են վազել ծնվելուց ժամեր անց։ 
8․ Ամենածեր ձին ապրել է երկու անգամ ավելի, քան կարող է։ Նրանք սովորաբար ապրում են 25 տարի, սակայն ամենածեր ձին մահացել է 62 տարեկանում։
9․ Ձիերի խմբում բոլորը միևնույն ժամանակ չեն կարող քնել, նրանցից ամենաքիչը մեկ ձի արթուն է մնում, որպեսզի հետևի մյուսներին։ 
10․ Ձիերը կարող են կլոնավորվել։ Առաջին անգամ ձիուն կլոնավորել են 2003 թվականին, Իտալիայում։   


Ձիերը բավականին պատմական կենդանիներ են, հուզական արարածներ են, նրանց սմբակները զգայուն են, շատ են ուտում, նրանց մեծ մասը տնային են, Ավստրալիայում նախկինում ձիերը շատ քիչ էին։ 

Ահա այսօրվա ֆոտոշարքը՝ 





No comments:

Post a Comment