Thursday, August 23, 2018

Ամեն ինչի հիմքում կրթությունն է


Օգոստոսի 20-ին Բնապահպանության նախարությունում հանդիպում- քնարկում էր նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հետ։
Հանդիպմանը ներկա էին երեք տասնյակ հասարարակակն կազմակերպություններ, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Քննարկվում էր մեկանգամյա օգտագործման պլաստիկի վերացման և արգելման վերաբերյալ խնդիրները: Հնչեցին կարծիքներ, որոնցից ոմանք բարձրաձայնում էին սուպերմարկետներում պոլեաթիլենային տոպրակների հետ կապված խնդիրները: Հարցը հետևյալն էր՝ ինչով փոխարինել պոլիեթիլենային տոպրակները: Առաջարկվեցին բազմանգամյա օգտագործվող պայուսակներ, կամ թղթեր. քննարկվեցին ներկրումը և տարածումը Հայաստանում: Առաջին փորձը կարվի Թալինում՝ պիլոտային ծրագրով ընտրված համայնքում: Իրականում ես դեմ եմ պոլեաթիլենային տոպրակների վերացմանը. նախ պետք է ճիշտ և հարմար այլընտրանք առաջարկել, իսկ բազմանգամ օգտագործվող պայուսակները կամ թղթերը հարմար այլընտրանք չեն, քանի որ հիգենիայի խնդիր կա: Պոլեաթիլենային տոպրակից բացի ես չգիտեմ, որևէ այլ միջոց, որը ավելի կամ նույնքան մաքուր և մատչելի կլինի: Թեժ և բուռն քննարկում էր ընթանում, առաջարկություններ, խնդիրներ, առավելություններ, անհամաձայնություններ, համաձայնություններ: Քննարկումը տարածվում և տարածվում էր: Իհարկե, ամենը սկսվում է դպրոցից, նախ դպրոցում պետք է սովորեցնել, թե ինչպես ապրել, ինչպես վերաբերվել շրջակա միջավայրին, և մենք առաջարկեցինք մեր օգնությունը, քանի որ մենք համատեղ էկո ծրագրեր ենք իրականացրել, ոչ միայն կրթահամալիրում, Հայաստանում, այլև դրսում՝ Վրաստանում: Առաջարկեցինք նաև միասնական էկո դասեր այլ սովորողների հետ, փորձի փոխանակումներ: Հանդիպումը տևեց երկու ժամից ավելի, որից հետո փոխանակվեցինք կոնտակտներով՝ համատեղ համագործակցության նպատակով:
 Լավ կլինի, որ Հայաստանը դառնա մաքուր երկիր, բայց դա չի լինի պոլեաթիլենային տոպրակների վերացմամբ, այլ կլինի տարրական կրթվածության, գիտակցության բարձրացման, շրջակա միջավայրի հանդեպ տածած սիրո և հարգանքի շնորհիվ:
Իսկ դա պետք է սկսել կրթությունից։

Սիրով ձեր Լուսինե Ալեքսանյան

No comments:

Post a Comment