Monday, April 27, 2020

Հիտլերը

Ադոլֆ Հիտլերը, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության առաջնորդը, 20-րդ դարի ամենահզոր և տխրահռչակ բռնապետերից մեկն էր։ 
Հիտլերը ծնվել է 1889 թվականի Ապրիլի 20-ին Ավստրիական փոքրիկ քաղաքում՝ մոտ Ավստրո-գերմանական սահմանին։ Ադոլֆը, չցանկանալով հետևել հորը, որը քաղաքացիական ծառայող էր, սկսեց դիմադրել և վերջ ի վերջո դուրս մնաց միջնակարգ դպրոցից։ Հոր մահից հետո նա գնաց իր ցանկության հետևից՝ դառնալու արվեստագետ, սակայն մերժվեց Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայից․ նա ապրում էր աղքատության մեջ՝ փորձելով վաճառել իր կտավները։ Մի քանի տարի անց՝ մոր մահից հետո, Հիտլերը տեղափոխվեց Վիեննա։ Միայնակ և մեկուսացած ընթերցող Հիտլերը Վիեննայում ապրելու տարիներին սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ և զարգացրեց նացիստական գաղափարախոսությունը ձևավորող շատ գաղափարներ։
Ինչպե՞ս կարող էր Հիտլերը` մի բռնակալ, ով կառավարել է մարդկության պատմության մեջ ամենամեծ ցեղասպանություններից մեկը, հասնել իշխանության դեմոկրատական երկրում։ Պատմությունը սկսվում է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտով։ Գերմանիան, հասկանալով, որ պատերազմում անհնար է նրանց հաղթանակը, կնքվեց զինադադար՝ ավարտելով կռիվը։ Գերմանիայի կայսերական կառավարության փլուզվելու պատճառով ամբողջ երկրում տարածվեցին քաղաքացիական անկարգություններ և աշխատավորների գործադուլեր։ Վախենալով Կոմունիստական հեղափոխությունից խոշոր կուսակցությունները միացան ճնշելու ապստամբությունները՝ հիմնելով Վեյմարի խորհրդարանական հանրապետությունը։ Նոր կառավարության առաջին անելիքներից մեկը իրականացնելն էր դաշնակիցների կողմից պարտադրված խաղաղության պայմանագիրը ։ Իր տարածքի ավելի քան տասներորդ մասը կորցնելուց և իր բանակը ապազինելուց բացի, Գերմանիան ստիպված էր կրել պատերազմի ամբողջ պատասխանատվությունը և փոխհատուցել` թուլացնելով իր արդեն իսկ թուլացած տնտեսությունը։ Շատ ազգայնականներ և վետերաններ այս ամենը դիտարկում էին որպես նվաստացում։ Նրանք հավատում էին, որ պատերազմը կարելի էր հաղթել, եթե բանակը չդավաճանվեր քաղաքական գործիչների և ցուցարարների կողմից։ Հիտլերի համար այս տեսակետները դարձան մոլուցք, և նրա մոլեռանդությունը և պարանոիդ մոլությունները ստիպեցին նրան մեղքը բարդել հրեաների վրա: Հասարակության մեջ հակահրեական շատ մարդիկ արձագանքեցին նրա խոսքերին։ Մինչև այդ պահը հարյուր հազարավոր հրեաներ ինտեգրվել էին գերմանական հասարակության մեջ, բայց շատ գերմանացիներ շարունակում էին ընկալել նրանց որպես օտարերկրացիների։

Երբ Հիտլերը միացավ փոքր ազգայնական քաղաքական կուսակցության, նրա մանիպուլյատիվ հանրային ելույթները տարան նրան դեպի դրա կառավարմանը և ավելի ու ավելի մեծ բազմություն հավաքեցին։ Համատեղելով հակահրեականությունը ու պոպուլիստական վրդովմունքը՝ նացիստները դատապարտեցին և՛ Կոմունիզմը, և՛ Կապիտալիզմը որպես Գերմանիան ոչնչացնելու նպատակով միջազգային հրեական դավադրություններ։ Նացիստական կուսակցությունը ի սկզբանե հանրահայտ չէր: Այն բանից հետո, երբ նրանք ձախողեցին կառավարությունը տապալելու անհաջող փորձը, կուսակցությանը գործունեությունը արգելվեց, և Հիտլերը բանտարկվեց դավաճանության համար: Բայց նրա՝ մեկ տարի անց ազատվելուց հետո նա անմիջապես սկսեց վերականգնել շարժումը։ Եվ ապա 1929 թվականին տեղի ունեցավ Մեծ ճգնաժամը։ Դա հանգեցրեց նրան, որ ամերիկյան բանկերը ետ վերցրին իրենց վարկերը Գերմանիայից, և արդեն իսկ ճգնող գերմանական տնտեսությունը փլուզվեց մի գիշերում։ Հիտլերը օգտվեց ժողովրդի զայրույթից ՝ առաջարկելով նրանց հարմար քավության նոխազներ և խոստանալով վերականգնել Գերմանիայի նախկին մեծությունը։ Ընթացիկ գործող կուսակցությունները ապացուցեցին, որ ի վիճակի չեն կարգավորել ճգնաժամը։ Եվ այսպիսով հիասթափված հասարակության մի մասը միացավ նացիստներին՝ ավելացնելով նրանց 3%-ից ցածր խորհրադարանական ձայները մինչև ավելի քան 18%-ով՝ ընդամենը երկու տարվա ընթացքում։ Ապա ազդեցիկ քաղաքական գործիչ Ալֆրեդ Հուգենբերգին համոզեցին Հիտլերին նշանակել կառավարության ղեկավար, և այնուամենայնիվ Հուգենբերգը, իր կամքին հակառակ, նշանակեց Հիտլերին կանցլեր։ Ստանալով ամբողջական վերահսկողություն կառավարության օրենսդիր և գործադիր ճյուղերի նկատմամբ` Հիտլերը և իր դաշնակիցները սկսեցին ճնշել մնացած ընդդիմությանը: 1934 թվականին Հուդենբերգի մահից հետո պարզ դարձավ, որ ընտրություններ չեն լինի, և պետության ղեկավար դարձավ Հիտլերը՝ Ֆյուրեր և Ռայխսկանցլեր տիտղոսով։ Որպես պետության ղեկավար Հիտլերը դարձավ զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիտլերը հոգ էր տարնում իր դիկտատուրայի մասին` անտեսելով օրենքը:

Հիտլերը ստեղծել էր հանրային կերպար որպես ընտանիքից հրաժարված մարդ առանց անձնական կյանքի, ում կյանքի նպատակն էր իր քաղաքական առաքելությունը և իր ազգը: Բայց և այնպես նա հանդիպել էր իր սիրուհի Եվա Բրաունին 1929 թվականին և ամուսնացել էր 1945 թվականի ապրիլի 29-ին՝ իրենց ինքնասպանությունից մեկ օր առաջ․ Հիտլերը կրակեց ինքն իր վրա, իսկ Բրաունին խմեց ցիանիդ տեսակի թույն (այս ինքնասպանությունից առաջ Բրաունին գործել է ևս չստացված երկուսը)։ Տարբեր հետազոտողներ եկել են այն եզրահանգման, որ Հիտլերը տառապել է հաստ աղիքի գրգռման համախտանիշով, դերմատոզով, առիթմիայով, աթերոսկլերոզով, Պարկինսոնի հիվանդությամբ, հսկա բջջային արտերիտով և ականջների աղմուկով: Որոշ պատմաբաններ գտնում են՝ չնայած որ Հիտլերը տառապել է բազմաթիվ հիվանդություններով, ներառյալ Պարկինսոնի հիվանդությամբ, նա երբեք չի բուժվել։ Հիտլերի հիվանդանոցային բուժումների մասին տեսությունները դժվար է ապացուցել, քանի որ Նացիստական Գերմանիայում նման գործընթացները պահվել են խիստ գաղտնի: Մի քանի անգամ Հիտլերը հաստատել է, որ ինքը բուսակեր է և 1942 թվականից ամբողջությամբ հրաժարվել է մսից և ձկնեղենից: Հիտլերը դադարեցրել էր խմել ալկոհոլային խմիչքներ մոտավոր այն ժամանակ, երբ դարձել էր բուսակեր և հազվադեպ էր խմում գարեջուր կամ գինի հասարակության մեջ և թույլ չէր տալիս, որ իր մոտ խմեն կամ ծխեն: Իր հասուն տարիքի մեծ մասում նա չէր ծխում, սակայն երիտասարդ տարիքում ծխում էր օրական 25-ից 40 հատ ծխախոտ։ Ինչպես նաև նա օգտագործում էր թմրանյութեր, չափազանց շատ թմրանյութեր։ Նա օգտագործել է ամենաքիչը 82 տեսակի տարբեր թմրանյութեր՝ չափից դուրս շատ հաճախականությամբ։


Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան․
Աղբյուրները՝ անգլալեզու, նյութերի թարգմանությունը՝ Լուսինե Ալեքսանյանի։

No comments:

Post a Comment